ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում Փաշինյանի առաջարկին սպառնալիքների և մեղադրանքների նոր խմբաքանակով են պատասխանել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին արձագանքել են սպառնալիքների ու մեղադրանքների նոր խմբաքանակով։

Ինչպես հաղորդում է АПА-ն, հարցին ի պատասխան՝ «հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է, որ Ադրբեջանին հրավիրել է պայմանագիր ստորագրել՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և չհարձակման մեխանիզմի մասին։ Ի՞նչ կմեկնաբանեք այս հայտարարությունները», ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է, որ «Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը  խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման գործընթացից»։

Հաջիզադեն հայտարարել է, որ «չնայած նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին ուղղված ադրբեջանական կողմի կոչերին՝  վերջ դնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներին՝ իր սահմանադրության մեջ, օրենսդիր մարմնի մի շարք որոշումներում, ինչպես նաև 44-օրյա Հայրենական պատերազմից հետո տարբեր միջազգային ատյաններ դիմելիս, միջազգային կազմակերպություններում տարածված պաշտոնական նամակագրություններում և նամակներում, Հայաստանն այս ուղղությամբ դեռ գործնական քայլեր չի ձեռնարկել»։

Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Բաքուն շանտաժի է ենթարկում Երևանին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը, հետ կանչել միջազգային ատյաններում հայցերը, ինչպես նաև դադարեցնել ռազմական ցանկացած համագործակցությունն ու զենքի գնումները։

Աղբյուր ` News.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular