ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քննադատվել է Ադրբեջանում ընտրություններին ԵՄ դիտորդների բացակայությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուդապեշտում գրանցված անգլալեզու europeanconservative.com պահպանողական հրատարակությունը գրում է, որ վերջերս Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն ընդունեցին արտասովոր որոշում՝ դիտորդական առաքելություն չուղարկել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Շեղվելով իր սովորական մոտեցումից Եվրախորհրդարանը հայտարարել է, որ դիտորդներ չուղարկելով Ադրբեջան նաև չի մեկնաբանվի ընտրությունների արդյունքների օրինականությունը։ Երկրների ինքնիշխանության պաշտպանները կարող են ողջունել այդ որոշումը, բայց կան կասկածներ, որ Բրյուսելի նման որոշման հիմքում այլ  շարժառիթներ են: Գազով հարուստ, հիմնականում մահմեդական բնակչությամբ Ադրբեջանը հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բռնակցումից հետո: Անցյալ տարի այդ երկիրը նաև մեղադրվել է 120.000 հայերի էթնիկական զտումների մեջ։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հաղթանակից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 7-ին նշանակել է արտահերթ նախագահական ընտրություններ։ Ըստ արևմտյան հասարակական կազմակերպությունների Ադրբեջանի կառավարությունն ունի ընտրակեղծիքների տխրահռչակ պատմություն: Բայց չնայած ընտրակեղծիքների, էթնիկ զտումների և ռուսական նավթի լվացման պնդումներին, Ադրբեջանը Բրյուսելում լոբբիստական ​​ուժեղ ներկայություն ունի:

Հայաստանի մշակութային ժառանգության պաշտպանությանը նվիրված Lexmann մամուլի ասուլիսի ժամանակ Բելգիայում Հայաստանի դեսպան Բալայանը կասկածի տակ է դրել Ադրբեջանում կայանալիք ընտրությունների օրինականությունը։ The European Conservative-ի այն հարցին, թե ադրբեջանական ագրեսիվ լոբբին կարո՞ղ էր ազդած լինել դիտորդներ չուղարկելու ԵՄ որոշման վրա, Լեքսմանն ասել է, որ խորհրդարանը չի կարողացել առաքելություն ուղարկել Ադրբեջանի կառավարության կողմից պաշտոնական հրավեր չլինելու պատճառով։ Լեքսմանը հավելել է, որ էներգետիկ անվտանգությունը ԵՄ-ի համար առաջնային նշանակություն ունի, բայց Ադրբեջանի հետ էներգետիկ գործարքները կարող են գցել Բրյուսելի: Նա նաև քննադատել է Սլովակիային Ադրբեջանին զենքի մատակարարման վերջին գործարքների համար: Լրատվամիջոցներին դիմել են նաև հայ հոգևորականներ և մշակույթային գործիչներ հայտնելով, որ Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավումից ի վեր մեծացրել է հակահայկական պատմական ռևիզիոնիզմը, նույնիսկ Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։

Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերվող հարաբերական անտարբերությունը հակադրվում է Սերբիայի նկատմամբ որդեգրած ավելի կոշտ դիրքորոշմանը, ԵՄ-ն և Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են այդ երկրի անցյալ դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ ընտրակեղծիքները: Արդյունքում ցուցաբերվող անհետևողականությունն ավելի անհանգստացնող է դարձնում ադրբեջանական ընտրական գործընթացը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular