ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է պատասխանեն մի հարցի՝ կա՞ տարբերություն ՀԱՄԱՍ-ի և Ադրբեջանի միջև. Արմեն Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բռնությունը դարձել է ոչ միայն ահաբեկչական խմբավորումների և ավտորիտար պետությունների, այլև՝ ժողովրդավարական կառավարությունների ծրագրերի իրականացման հիմնական մեխանիզմներից մեկը։ Փորձագիտական կարծիք կա, որ Հայաստանի հետ տարաձայնությունները ոչ թե դիվանագիտական, այլ՝ պատերազմական ճանապարհով լուծելու Իլհամ Ալիևի որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ իսրայելական ընկերությունները համաձայնել են նրան նորագույն ռազմական տեխնոլոգիաներ վաճառել։ Բաց աղբյուրների համաձայն՝ 2016-2020 թվականներին Լեռնային Ղարաբաղում, 44-օրյա պատերազմի մեկնարկից անմիջապես առաջ, Իսրայելին բաժին է հասել Ադրբեջանի «հիմնական զենքի» ներմուծման գրեթե 70 տոկոսը», – այս մասին ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում. ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումն Իսրայելի վրա և Իսրայելի պատասխանը» թեմայով քննարկման ժամանակ ունեցած ելույթում։

Արմեն Գևորգյանի խոսքով՝ Իսրայելը, հավանաբար, արդարացնում է Ադրբեջանի հետ զենքի առևտուրը՝ հիմնվելով «զենք՝ էներգակիրների դիմաց» հաշվարկների կամ հակաիրանական քաղաքականության հարցում համագործակցելու Ադրբեջանի պատրաստակամության վրա։

«Իսրայելցի քաղաքական գործիչները, լինելով ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, պետք է պատասխանեն մի շատ կարևոր հարցի. կա՞ տարբերություն ՀԱՄԱՍ-ի և Ադրբեջանի միջև, երբ խոսքը ցեղասպանության մտադրության մասին է ու տարբեր են միայն նրանց քաղաքականության թիրախները: Բացի այդ, Իսրայելի քաղաքական վերնախավերն այսօր պետք է ապահովեն այդ սուրբ հողի բնիկների խաղաղ համագոյակցությունը: Այլապես հին Երուսաղեմում հայկական եկեղեցուն իր պատմական ժառանգությունից զրկելու շարունակվող փորձերը չունեն բացատրություն»,- ընդգծել է Արմեն Գևորգյանը։

Նա նշել է, որ պետք է հնարավորինս շուտ հանդարտեցնել կրքերը Մերձավոր Արևելքում. «Եթե դա տեղի չունենա, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա նաև Հարավային Կովկասում, որտեղ թուրք-ադրբեջանական դաշինքը պարզապես սպասում է տարածաշրջանային մեծ քաոսի՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նպատակով։ Ես խստորեն դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և ուզում եմ տեսնել Եվրոպայից տարածաշրջան եկող ազդակներ, որոնք բոլոր կողմերի համար պետք է լինեն հստակ, համոզիչ և առանց երկակի ստանդարտների նշույլի։ Հակառակ դեպքում պատերազմական գոտու ընդլայնումն անխուսափելի է «Այն, ինչ թույլատրելի է Իսրայելին, կարելի է նաև մեզ» տրամաբանությամբ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular