Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պետք է պատասխանեն մի հարցի՝ կա՞ տարբերություն ՀԱՄԱՍ-ի և Ադրբեջանի միջև. Արմեն Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բռնությունը դարձել է ոչ միայն ահաբեկչական խմբավորումների և ավտորիտար պետությունների, այլև՝ ժողովրդավարական կառավարությունների ծրագրերի իրականացման հիմնական մեխանիզմներից մեկը։ Փորձագիտական կարծիք կա, որ Հայաստանի հետ տարաձայնությունները ոչ թե դիվանագիտական, այլ՝ պատերազմական ճանապարհով լուծելու Իլհամ Ալիևի որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ իսրայելական ընկերությունները համաձայնել են նրան նորագույն ռազմական տեխնոլոգիաներ վաճառել։ Բաց աղբյուրների համաձայն՝ 2016-2020 թվականներին Լեռնային Ղարաբաղում, 44-օրյա պատերազմի մեկնարկից անմիջապես առաջ, Իսրայելին բաժին է հասել Ադրբեջանի «հիմնական զենքի» ներմուծման գրեթե 70 տոկոսը», – այս մասին ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում. ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումն Իսրայելի վրա և Իսրայելի պատասխանը» թեմայով քննարկման ժամանակ ունեցած ելույթում։

Արմեն Գևորգյանի խոսքով՝ Իսրայելը, հավանաբար, արդարացնում է Ադրբեջանի հետ զենքի առևտուրը՝ հիմնվելով «զենք՝ էներգակիրների դիմաց» հաշվարկների կամ հակաիրանական քաղաքականության հարցում համագործակցելու Ադրբեջանի պատրաստակամության վրա։

«Իսրայելցի քաղաքական գործիչները, լինելով ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, պետք է պատասխանեն մի շատ կարևոր հարցի. կա՞ տարբերություն ՀԱՄԱՍ-ի և Ադրբեջանի միջև, երբ խոսքը ցեղասպանության մտադրության մասին է ու տարբեր են միայն նրանց քաղաքականության թիրախները: Բացի այդ, Իսրայելի քաղաքական վերնախավերն այսօր պետք է ապահովեն այդ սուրբ հողի բնիկների խաղաղ համագոյակցությունը: Այլապես հին Երուսաղեմում հայկական եկեղեցուն իր պատմական ժառանգությունից զրկելու շարունակվող փորձերը չունեն բացատրություն»,- ընդգծել է Արմեն Գևորգյանը։

Նա նշել է, որ պետք է հնարավորինս շուտ հանդարտեցնել կրքերը Մերձավոր Արևելքում. «Եթե դա տեղի չունենա, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա նաև Հարավային Կովկասում, որտեղ թուրք-ադրբեջանական դաշինքը պարզապես սպասում է տարածաշրջանային մեծ քաոսի՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նպատակով։ Ես խստորեն դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և ուզում եմ տեսնել Եվրոպայից տարածաշրջան եկող ազդակներ, որոնք բոլոր կողմերի համար պետք է լինեն հստակ, համոզիչ և առանց երկակի ստանդարտների նշույլի։ Հակառակ դեպքում պատերազմական գոտու ընդլայնումն անխուսափելի է «Այն, ինչ թույլատրելի է Իսրայելին, կարելի է նաև մեզ» տրամաբանությամբ»։

Սենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ինԻնչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանություն
Ամենադիտված