ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի կոշտ արձագանքը Միրզոյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս արձագանքել էր Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանի տարածքում։ «Արդյոք Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանում, չգիտեմ, ադրբեջանական կողմից այդպիսի հավաստիացում ինքս ոչ փակ հանդիպումների ընթացքում, ոչ էլ հրապարակավ չեմ լսել, եթե Սերգեյ Լավրովը պնդում է այդպես, գուցե ինչ-որ հիմք ունի այդպիսի պնդում անելու»,- ասել էր Միրզոյանը։

Արտգործնախարարին պատասխանել է Մարիա Զախարովան, նշել, թե՝ նրան կրկին հրավիրում են Մոսկվա քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը։ «Արարատ Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի խնդիրների շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս, սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլ բաների դա քննարկվել է տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակ։ Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է Զախարովան՝ փաստացի Հայաստանի արտգործնախարարին մեղադրելով իրականությունը խեղաթյուրելու փորձերի մեջ։

Ըստ Զախարովայի՝ Մոսկվան մնում է Երևանի և՛ գործընկերը, և՛ որոշիչ ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում։ «Որոշիչ ներդրում ունի էլ ավելի ծանր վիճակի, նույնիսկ կարելի է ասել Հայաստանի պարտությունը կանխելու գործում»,- հայտարարել է Զախարովան։

Զախարովայի այս կոշտ մեջբերումները վկայում են, որ Ռուսաստանին ակնհայտորեն դուր չի գալիս իրականությունն աղավաղելու Հայաստանի փորձերը և նրանք պարզապես նոր փակուղի են մտածել Արարատ Միրզոյանի համար։ Թե, այս դեպքում ի՞նչ կորոշի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նոր հանդիպումից խուսափելու համար, ինչպես արել է ամիսներ շարունակ, պարզ կդառնա մոտ ապագայում։

Մանուկ Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular