ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես պրոհայկական գեներալ եմ, ես չեմ տեսնում անվտանգության այն պրոդուկտը, որը կարող է մեզ տալ Արևմուտքը. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցած ողջ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները պարբերաբար դժգոհել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեղադրել են Հայաստանի քաղաքական պահանջները չկատարելու, օգնության չգալու, Հայաստանի սահմանները հստակ չարձանագրելու, քաղաքական հայտարարություններ չանելու մեջ։ Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ն մի քանի անգամ առաջարկել է դիտորդներ ուղարկել Հայաստան, նաև քննել, թե ինչի կարիք ունի Հայաստանը, ինչպես կարող է օգնել։ Մի կողմից մեղադրանքներ հասցնելով անվտանգային հիմնական միջավայրին, որտեղ գտնվում է Հայաստանը, մյուս կողմից գործող իշխանությունները ընդհակառակը սերտացնում էին հարաբերությունները եվրոպացիների հետ։ ՀԱՊԿ-ի դիտորդների փոխարեն հրավիրում եվրոպական դիտորդների։

Հայաստանը նաև հրաժարվել էր մասնակցել ՀԱՊԿ նիստին, նոյեմբերին Մինսկում։ Դրանից հետո՝ արդեն տարեվերջին, Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբեդովը, որը բերել էր ՀԱՊԿ-ում ընդունված որոշումները, որպեսզի Հայաստանը որոշում կայացնի՝ միանում է դրանց, թե՝ ոչ։

Մինչ այս պահը Հայաստանի իշխանությունները որևէ որոշում չեն կայացրել, հայտարարում են՝ դեռ քննարկման փուլում է։ Նույնն էլ, գրեթե, ԵԱՏՄ-ի մասով է, ընդ որում, եթե Հավաքական անվտանգության պայմանագրից դժգոհություններ հայտնում են անվտանգային առումով, ապա Փաշինյանը փորձում է ԵԱՏՄ-ին անընդհատ միայն տնտեսական բլոկի գործառույթներ վերագրել՝ հրաժարվելով նրա քաղաքական ազդեցությունից։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը նշում է, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ Հայաստանի վարքը շատ վտանգավոր խաղ է, որի խաղացողներն, ի դեպ, Հայաստանի իշխանությունները չեն. «Սա վտանգավոր խաղ է Հայաստանի համար, բայց խաղացող կողմը Հայաստանի ղեկավարությունը չէ։ Հայաստանի ղեկավարությունը դրվել է հեռակառավարման վահանակի վրա, ղեկավարողը նստած է Ամերիկայի դեսպանատանը։ Ես ոչինչ չունեմ նրանց դեմ, սովորել եմ Ամերիկայում, հրաշալի երկիր է, սովորել եմ Լոնդոնում, Գերմանիայում մասնակցել եմ ծրագրերի, լսել եմ դասախոսություններ մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Այն ինչ ասում են Հայաստանի համար այդ խաղի վտանգավորության մասին, չեմ ասում, որովհետև, ինչպես շատերն ասում են Արշակ Կարապետյանը պրոռուսական է, ես պրոհայկական գեներալ եմ, ես չեմ տեսնում հիմնավորում, չեմ տեսնում անվտանգության այն պրոդուկտը, որը մեզ կարևող է տալ Արևմուտքը»,- նշել էր Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգությունը պետք է հենվի Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների վրա։

Արշակ Կարապետյանը նշում է, թե՝ Ազգային անվտանգության ապահովման հարցերում իր տեսակետը երբեք չէր համընկնում Հայաստանի գործող իշխանությունների տեսակետի հետ, այն պարզ պատճառով, որ նրանք մեղմ ասած կոմպետենտ չեն այս հարցում, նրանք չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է, բաղկացած է ռազմական, տնտեսական էներգետիկ անվտանգությունից և այլն։
Ազգային անվտանգության վեկտորը փոխելուց պետք է փոխել ոչ թե մեկ բաղադրիչը, այլ ամբողջը, վեկտորի փոփոխությունը մեր դեպքում կբերի լուրջ տնտեսական և էներգետիկ խնդիրների վրա, անխուսափելիորեն կանդրադառնա Ռուսաստան մեր արտադրանքի արտահանմանը, Ռուսաստանից գազի մատակարարմանը և դրա արժեքին, իսկ հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար։

Հայկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular