ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբրահամյանների ընտանիքի տուրքը՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին. լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, որ տեղադրված էր Արարատյան թեմի Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում:

«Այս քարեղեն սուրբ նշանը անմեռ կյանքի խորհրդանիշն է՝ հարության ու երանական փառքի վկայությունը: Անցյալ տարի հայ ժողովուրդը կրկին վերապրեց կորստի ու տառապանքի ցավը: Մեր խիզախ հայորդիները արյան գնով պաշտպանեցին հայրենյաց սահմանները:

Հարյուրից ավելի քաջամարտիկներ իրենց մարմինը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու հանուն ազգային ամենաբարձր արժեքների, ամենաթանկ զգացողության, հանուն ազատության ու արժանապատվության: Յուրաքանչյուրի քաջարումը նվիրական է մեր պատմության հերոսապատման տարեգրության մեջ:

Քառօրյա պատերազմում նրանք՝ մեր նահատակ զինվորները, անմահության գիրկն անցան, մահը փոխվեց անմահության. ինչպես աներկբա վկայություն պատմությունը մեզ ուսուցանում է, գիտակցված մահը անմահություն է: Մենք այստեղ մեր աղոթքներն ենք վեր առաքում առ Աստված եւ հայցում Տիրոջը` մեր քաջամարտիկ նահատակների հոգիների մշտնջենական հանգստության համար:

Թող այս նորաօծ խաչքարի ներկայությունը մեր քաջամարտիկներին նվիրված հիշատակարան լինի` դառնալով ներշնչանքի, հայրենասիրության ու հավատքի անսպառ աղբյուր: Թող մեր զորավոր Տերն անխախտ պահի մեր հայրենիքի սահմանները եւ անկոտրուն` հայրենիքի սիրով տոգորված մեր զինվորներին: Թող սուրբ խաչը սպառազեն լինի նրանց նվիրական ծառայության մեջ»,- օծման արարողությունից հետո իր խոսքում ասաց Նավասարդ Կճոյանը:

Նշենք, որ խաչքարի բարերարները Աբրահամյան ընտանիքն է, որի անդամները՝ Հովիկ Աբրահամյանը, Արգամ Աբրահամյանը եւ նրանց հարազատները, ինչպես նաեւ տեղի բնակիչները, ներկա գտնվելով արարողությանը, հարգանքի տուրք մատուցեցին անմահ հերոսներին` ծաղիկներ խոնարհեցին ու վառվող մոմեր դրեցին խաչաքրի առաջ: 

Օծման արարողության ավարտից հետո զոհված զինվորների ընտանիքների անդամների ներկայությամբ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն` նվիրված զոհվածների հիշատակին:

Սոսե Չանդոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular