Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբրահամյանների ընտանիքի տուրքը՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին. լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, որ տեղադրված էր Արարատյան թեմի Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում:

«Այս քարեղեն սուրբ նշանը անմեռ կյանքի խորհրդանիշն է՝ հարության ու երանական փառքի վկայությունը: Անցյալ տարի հայ ժողովուրդը կրկին վերապրեց կորստի ու տառապանքի ցավը: Մեր խիզախ հայորդիները արյան գնով պաշտպանեցին հայրենյաց սահմանները:

Հարյուրից ավելի քաջամարտիկներ իրենց մարմինը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու հանուն ազգային ամենաբարձր արժեքների, ամենաթանկ զգացողության, հանուն ազատության ու արժանապատվության: Յուրաքանչյուրի քաջարումը նվիրական է մեր պատմության հերոսապատման տարեգրության մեջ:

Քառօրյա պատերազմում նրանք՝ մեր նահատակ զինվորները, անմահության գիրկն անցան, մահը փոխվեց անմահության. ինչպես աներկբա վկայություն պատմությունը մեզ ուսուցանում է, գիտակցված մահը անմահություն է: Մենք այստեղ մեր աղոթքներն ենք վեր առաքում առ Աստված եւ հայցում Տիրոջը` մեր քաջամարտիկ նահատակների հոգիների մշտնջենական հանգստության համար:

Թող այս նորաօծ խաչքարի ներկայությունը մեր քաջամարտիկներին նվիրված հիշատակարան լինի` դառնալով ներշնչանքի, հայրենասիրության ու հավատքի անսպառ աղբյուր: Թող մեր զորավոր Տերն անխախտ պահի մեր հայրենիքի սահմանները եւ անկոտրուն` հայրենիքի սիրով տոգորված մեր զինվորներին: Թող սուրբ խաչը սպառազեն լինի նրանց նվիրական ծառայության մեջ»,- օծման արարողությունից հետո իր խոսքում ասաց Նավասարդ Կճոյանը:

Նշենք, որ խաչքարի բարերարները Աբրահամյան ընտանիքն է, որի անդամները՝ Հովիկ Աբրահամյանը, Արգամ Աբրահամյանը եւ նրանց հարազատները, ինչպես նաեւ տեղի բնակիչները, ներկա գտնվելով արարողությանը, հարգանքի տուրք մատուցեցին անմահ հերոսներին` ծաղիկներ խոնարհեցին ու վառվող մոմեր դրեցին խաչաքրի առաջ: 

Օծման արարողության ավարտից հետո զոհված զինվորների ընտանիքների անդամների ներկայությամբ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն` նվիրված զոհվածների հիշատակին:

Սոսե Չանդոյան

Ռուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել ԿուբաԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճը Դեսպան Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարարին Արևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համարՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-նԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Մայիսի 3-ին կայանալիք «Նոա»-«Փյունիկ» հանդիպմանը կգործի հյուրասիրություն Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի ՀայաստանՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր էԱրտաշատի խճուղում մեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Բարսելոնան կարող է կորցնել երեք խաղացողի Ռեալ Մադրիդի դեմ խաղից առաջ Մակրոնը Գյումրիում կմասնակցի համերգի․ փողոցներ կփակվեն․ մանրամասներ Թրամփը խոսել է Օբամայի և Բայդենի մասին Հայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին Կենսաչափական նոր անձնագրերը տպագրվում են ՆիդեռլանդներումԱրտակարգ դեպք՝ ԵրևանումԻրանում մաhապատժի են ենթարկվել «Մոսսադ» գործակալության հետ համագործակցած տղամարդիկ Ինչպես է մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՄԻՊ Նախկին նախագահ. Փաշինյանը հմտորեն ուղղորդեց ժողովրդական դժգոհությունը դեպի Ռուսաստան Զելենսկին և Ալիևը միասին կաշխատեն Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի դեմ Հայաստանը արտաքին շահերի գծում Հայաստան և ԵՄ. Նոր առաքելություն հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար ՊՊԾ-ը աշխատակիցները հսկողության տակ են պահում բնակիչների տները. ԿիրանցԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան՝ այսօրՎախճանվել է գրող Հրաչյա Քոչարը․ պատմության այս օրը (02 մայիս) Երբ կնշվի ՎարդավառըՋուր հավաքեք. մինչև 20։00-ն ջուր չի լինելուՊլանային անջատումներ՝ մայիսի 5-ին, 6-ին և 7-ին լույս չի լինելուԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում. «Հրապարակ» Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ» Արցախցիներին անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցեն. «Հրապարակ» Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացըՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական
Ամենադիտված