ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխարինելը քաղաքական ծրագիր է, որն ուղղորդված է արտաքին ուժերի կողմից․ Հայկ Դեմոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ԿԳՄՍ նախարարությունը փոխում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը։

Կառավարությունն առաջարկում է դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։ Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հրապարակվել է որոշման նախագիծը։

Հայոց պատմությո՞ւն, թե՞ Հայաստանի պատմություն․ դա գիտության հիմնախնդիր է, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրավասու չեն մեկ հայտարարությամբ փոխել եղած պատկերացումները։

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

«Մենք ունենք գրքեր, որոնք ներկայացվում են որպես Հայաստանի պատմություն և զուգահեռ ունենք դասագրքի վերնագիր՝ «Հայոց պատմություն», որի անվանումը գալիս է մեր պատմագիրներից։ Հայոց պատմություն ասելով նկատի չունեն պետականությանը, հայ  ժողովրդի ստեղծման պատմությունը։ Հիմա փոխել, թե չփոխել այստեղ որևէ «հեղափոխական» քայլ չպետք է անել։ Այս հարցը պետք է քննարկվի, նոր որոշում կայացվի, ոչ թե չհիմնավորված, չկշռադատված որոշում կայացվի, ինչպես ընդունված է իշխանությունների մոտ»,- նշեց նա։

Ըստ Դեմոյանի, սակայն, այս ամենի տակ թաքնված է քաղաքական ծրագիր, որն  ուղղորդված է արտաքին ուժերի կողմից։

«Նպատակն այն է, որ նման ձևակերպումներով սահմանափակեն Հայաստանի նկատմամբ պատկերացումները և որևէ ակնկալիքներ ու հավակնություններ չունենան։ Սա կարող եմ դիտարկել որպես դեռևս չգիտակցված հիմնարար, որը Թուրքիայի նախապայմաններից է։ Այդ նախապայմաններից մեկն էլ այն է, որ Հայաստանը պետք է հավակնություններ չունենա, իսկ Արևմտյան Հայաստանն էլ  մոռացության մատնվի։ Պատմության անվանման փոփոխությունն այդ համատեքստում է դիտարկվում։ Դասագրքերի անունները փոխելով, Արարատին չնայելու հրահանգով իշխանությունները կատարում են այդ թելադրված  նախապայմանները։ Այս կերպ իշխանությունները սպասարկում են տարբեր արտաքին ուժերի կողմից թելադրվող պահանջները, որի մեջ նաև պատմության դասագրքի անվանման փոփոխություն  է մտնում»,- իր դիտարկումները ներկայացրեց փորձագետը։

Դեմոյանն արձանագրեց, թե արտաքին ուժերը պահանջում են, որ Հայաստանը պետք է տարրալուծել՝ ինքնության և էթնիկ միատարրության մակարդակով։

«Փաշինյանը հետևողականորեն թիրախավորում է այն հիմնասյունները, որոնց վրա ձևավորվել է հայկական ինքնությունը։ Իշխանությունը ցանկանում է, որքան հնարավոր է մեր պատմությունը սահմանափակել ՀՀ-ի սահմաններից ներս, իսկ սա նշանակում է  չպետք է  նայել Արարատին, որ այն մեր պատկերացումների անդին է, չպետք է հավակնություն ունենալ, սահմանափակվել միայն 29 800 քառակուսի կիլոմետրով։ Հայաստանի պատմությունն է, ըստ Փաշինյանի, իր սիրած այդ 29 800 քառ․կմ-ն»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս  արձանագրել էր, որ «Հայոց պատմության» ու «Հայաստանի պատմության» միջև առկա նրբությունը չի նկատում։

Իսկ  «Հայոց պատմություն» առարկայի անվանման փոփոխությունը կառավարությունը հիմնավորել է նրանով, որ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրով 5-6-րդ դասարաններում ներկայացվում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ հանրակրթության պետական չափորոշիչը, որպես պարտադիր առարկա սահմանում է «Հայոց պատմություն»-ը։

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ որոշմամբ կվերանան անհամապատասխանությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular