Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխարինելը քաղաքական ծրագիր է, որն ուղղորդված է արտաքին ուժերի կողմից․ Հայկ Դեմոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ԿԳՄՍ նախարարությունը փոխում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը։

Կառավարությունն առաջարկում է դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։ Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հրապարակվել է որոշման նախագիծը։

Հայոց պատմությո՞ւն, թե՞ Հայաստանի պատմություն․ դա գիտության հիմնախնդիր է, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրավասու չեն մեկ հայտարարությամբ փոխել եղած պատկերացումները։

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

«Մենք ունենք գրքեր, որոնք ներկայացվում են որպես Հայաստանի պատմություն և զուգահեռ ունենք դասագրքի վերնագիր՝ «Հայոց պատմություն», որի անվանումը գալիս է մեր պատմագիրներից։ Հայոց պատմություն ասելով նկատի չունեն պետականությանը, հայ  ժողովրդի ստեղծման պատմությունը։ Հիմա փոխել, թե չփոխել այստեղ որևէ «հեղափոխական» քայլ չպետք է անել։ Այս հարցը պետք է քննարկվի, նոր որոշում կայացվի, ոչ թե չհիմնավորված, չկշռադատված որոշում կայացվի, ինչպես ընդունված է իշխանությունների մոտ»,- նշեց նա։

Ըստ Դեմոյանի, սակայն, այս ամենի տակ թաքնված է քաղաքական ծրագիր, որն  ուղղորդված է արտաքին ուժերի կողմից։

«Նպատակն այն է, որ նման ձևակերպումներով սահմանափակեն Հայաստանի նկատմամբ պատկերացումները և որևէ ակնկալիքներ ու հավակնություններ չունենան։ Սա կարող եմ դիտարկել որպես դեռևս չգիտակցված հիմնարար, որը Թուրքիայի նախապայմաններից է։ Այդ նախապայմաններից մեկն էլ այն է, որ Հայաստանը պետք է հավակնություններ չունենա, իսկ Արևմտյան Հայաստանն էլ  մոռացության մատնվի։ Պատմության անվանման փոփոխությունն այդ համատեքստում է դիտարկվում։ Դասագրքերի անունները փոխելով, Արարատին չնայելու հրահանգով իշխանությունները կատարում են այդ թելադրված  նախապայմանները։ Այս կերպ իշխանությունները սպասարկում են տարբեր արտաքին ուժերի կողմից թելադրվող պահանջները, որի մեջ նաև պատմության դասագրքի անվանման փոփոխություն  է մտնում»,- իր դիտարկումները ներկայացրեց փորձագետը։

Դեմոյանն արձանագրեց, թե արտաքին ուժերը պահանջում են, որ Հայաստանը պետք է տարրալուծել՝ ինքնության և էթնիկ միատարրության մակարդակով։

«Փաշինյանը հետևողականորեն թիրախավորում է այն հիմնասյունները, որոնց վրա ձևավորվել է հայկական ինքնությունը։ Իշխանությունը ցանկանում է, որքան հնարավոր է մեր պատմությունը սահմանափակել ՀՀ-ի սահմաններից ներս, իսկ սա նշանակում է  չպետք է  նայել Արարատին, որ այն մեր պատկերացումների անդին է, չպետք է հավակնություն ունենալ, սահմանափակվել միայն 29 800 քառակուսի կիլոմետրով։ Հայաստանի պատմությունն է, ըստ Փաշինյանի, իր սիրած այդ 29 800 քառ․կմ-ն»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս  արձանագրել էր, որ «Հայոց պատմության» ու «Հայաստանի պատմության» միջև առկա նրբությունը չի նկատում։

Իսկ  «Հայոց պատմություն» առարկայի անվանման փոփոխությունը կառավարությունը հիմնավորել է նրանով, որ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրով 5-6-րդ դասարաններում ներկայացվում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ հանրակրթության պետական չափորոշիչը, որպես պարտադիր առարկա սահմանում է «Հայոց պատմություն»-ը։

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ որոշմամբ կվերանան անհամապատասխանությունները։

Մինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՈսկե գնդակի հաղթողը ՊՍԺ-ում կամ Իսպանիայի հավաքականում չէ․ Ժոզե Մոուրինյու Սկսվել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 675-ի 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետո Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի հիմքեր չկան․ Պեսկով Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Խուլիան Ալվարեսը կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը ՊՆ ռազմական ոստիկանությունում ՌՈ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Գիշերը ռուսական ԶՈՒ-ն մի շարք hարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում՝ Կիևին Ոչ մի ժամանակակից միջոց երբեք չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին․ Պուտին Մի քանի ժամով դադարեցվել է Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը Հայաստանում ավարտին է մոտենում Հիսուսի աշխարհի ամենաբարձր արձանի կառուցումըԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Նեպալում փրկարարներն աղետի գոտուց ազատել են 184 զբոսաշրջիկի, 420-ը մինչ օրս կապի դուրս չեն եկել Հայաստանում «սարսափած» են. Ինչո՞ւ են հայրենակիցները խնդիր դարձելԵՄ-ն պարտվում է Ռուսաստանին Հայաստանի հետ համագործակցության հարցում«Փյունիկի» երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Լենա Նանուշյանին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ Ռուսաստանի համար այս աշունն ու ձմեռը, ըստ ամենայնի, վճռորոշ են լինելու․ Լեհաստանի վարչապետ Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Հայաստանը չի կարողացել առևտուր հաստատել Եվրոպայի հետ. Ռուսաստանը նրան վերջին հնարավորությունն է տալիսՆորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻ՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում. «Հրապարակ» Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան. պատմության այս օրը (օգոստոս 29)Մեղրիում թեժանում է. «Հրապարակ» Նեպալի ջրհեղեղների հետևանքով անհետ կորածների թիվը մոտենում է 2500-ի, զոհվածների թիվն անցել է 600-ը Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»ԱՄՆ-ը նոր համաձայնագիր է կնքել Վենեսուելայի հետ՝ համաշխարհային պատմության մեջ նավթի ամենամեծ գործարքի վերաբերյալ․ Թրամփ Սերիա Ա. «Միլանը» տանը հաղթեց «Վենեցիային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Ամենադիտված