ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելի կադրեր Սիրիայից. քիմիական զենքի կիրառումից 70 զոհերի թվում կան երեխաներ. 18+

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամենասարսափելի քիմիական գրոհներից մեկն ապրիլի 4-ին Սիրիայի հյուսիսային շրջանը՝ Իդլիբը վերածել է մահվան գոտու: Այդ շրջանում մարտական թունավոր նյութերի կիրառման արդյունքում, որն ապստամբների վերահսկողության տակ է, զոհվել է ավելի քան 70 մարդ, այդ թվում՝ 10-ից ավել երեխա:

Արևմտյան առաջնորդներն, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրոհի կազմակերպման համար մեղադրել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին և Ռուսաստանից ու Իրանից՝ որպես աջակցող երկրներից, պահանջել միջոցներ ձեռնարկել գրոհի կրկնությունը կանխելու համար:

Շատերը տեղի ունեցածը ռազմական հանցագործություն են անվանում: Ինչպես պատմում են ականատեսները, ենթադրաբար զարինով և քլորով լիցքավորված ռումբերը նետվել են ինքնաթիռներից: Գրոհի արդյունքում շատերի շունչը սկսել է կտրվել և նրանք կորցրել են գիտակցությունը, որոշ տուժածների բերանից փրփուր է եկել:

Սիրիայում ՄԱԿ հատուկ խորհրդական Ստեֆան դե Մաստուրան հաղորդել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հատուկ նիստ կանցկացնի և կպահանջի, որ մեղավորները պարզվեն և պատասխանատվություն կրեն:

Պաշտոնական Դամասկոսն անմիջապես հայտարարել է, որ կապ չունի քիմիական զենքի կիրառմամբ ավիահարվածի հետ: Ռուսաստանի պաշտպանության նախարարը նույնպես հերքել է ռուսական ռազմական ուժերի կողմից հարված հասցնելը:

Սակայն միջազգային առաջնորդները պնդում են, որ մեղավորն Ասադի կառավարությունն է:

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է. «Ակնհայտ է, որ կատարվածի համար գլխավոր պատասխանատվությունը կրում է [Ասադի] ռեժիմը, քանի որ նա է պատասխանատու իր մարդկանց պաշտպանության համար» (մեջբերումը՝ Reuters-ից):

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ուղղակիորեն մեղադրել է սիրիական կառավարական ուժերին իր ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելու համար, հաղորդում է Reuters-ը:

«Սիրիական ռեժիմը կրկին հերքելու է այդ ջարդին իր պատասխանատվության ապացույցները: Ինչպես և 2013թ-ին, Բաշար Ասադը հույսը դրել է իր դաշնակիցների մեղսակից լինելու և անպատիժ մնալու վրա», — հայտարարել է Օլանդը և առաջարկել «նրանց, ովքեր աջակցում են այդ ռեժիմին», գնահատել «իրենց քաղաքական, մարտավարական և բարոյական պատասխանատվության մասշտաբները»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular