ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞վ Ադրբեջան սարքեց Հայաստանը». ՆԳ նախարարն ու փոխնախարարը հրաժարվեցին պատասխանել լրագրողի հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը այսօր՝ հունվարի15-ին կայացած ՆԳՆ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին, թե «ո՞վ մեր երկիրը Ադրբեջան սարքեց՝ Սերժ Սարգսյանը, թե՞ Նիկոլ Փաշինյանը»:

Լրագրողը փոխնախարարին հիշեցրել է, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջինիս հանդիմանել էր՝ասելով. «Սերժդ մեր երկիրը Ադրբեջան սարքեց»։ Լրագրողը  հարցրել է, թե ի՞նչ է Արամ Հովհաննիսյանը մտածում այդ մասին հիմա:

«Ոստիկանությունը քաղաքական մարմին չէ, որպեսզի որոշում կայացնի, կամ արտահայտվի այդ ուղղությամբ: ՆԳՆ-ը կատարում է իր ֆունկցիոնալ պարտականությունները և մենք լիազորված չենք պատասխանել նման հարցերի»,- ասել է ՆԳ փոխնախարարը:

Լրագրողը առաջարկել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին նույնպես պատասխանել հարցին՝ շեշտելով, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի ընկերն է:

Հարցին անդրադառնալով՝ նախարարն ասել է, որ ՆԳՆ-ը՝ հատկապես Ոստիկանությունը, պետք է լինեն ապաքաղաքական կառույց և զերծ մնան քաղաքական հայտարարություններից:

«Ես չեմ հրաժարվում իմ ընկերներից: Այդ հարցին կխնդրեմ՝ չպատասխանեմ» ,- եզրափակել է նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular