ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 տարում թռիչքաձև աճել են հանցագործությունները, ներքին անվտանգության ռիսկերը, իսկ ոստիկանությունը ողջ ներուժով նվիրված է իշխանությունն ամեն գնով պահելու գործին․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իհարկե, առաջնային և առանցքային օրակարգ են այս իշխանությունների ձեռամբ՝ մեր երկրի արտաքին անվտանգային խորացող սպառնալիքներն ու դրանց ամենօրյա դրսևորումները․ «խաղաղության» կեղծ փաթեթավորմամբ իրական պատերազմներ՝ անդառնալի կորուստներով, ազգային և պետական շահերի ստորադասում՝ իշխանության նեղ քաղաքական ու անձնական շահերին, նոր պատերազմի ավելացող սպառնալիքներ։

Սակայն պակաս կարևոր չեն նաև ներքին անվտանգության ավելացող խնդիրները և իրական մարտահրավերները։

Հետևողականորեն ձևավորվող և ամրապնդվող ոստիկանապետության դառը պտուղներն իրենց ուշացնել չեն տալիս։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ հինգ տարիներին աննախադեպ, թռիչքաձև ավելացել են հանցագործությունները, հասարակության ներքին անվտանգության ռիսկերը։ Իրավիճակը բնութագրող պաշտոնական վիճակագրության հիմնական ցուցանիշները ներկայացված են ստորև բերված աղյուսակում։ Այդտեղից կարելի է առանձնացնել ահագնացող որոշ միտումներ (խոսուն փաստեր)։

1․ Հանցագործությունների ընդհանուր քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին՝ 2013-2017թթ․ արձանագրվել է 10,6 տոկոս աճ, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին՝ 2018-2022թթ․ աճը կազմել է 66,8 տոկոս, այսինքն՝ աճի տեմպն ավելացել է շուրջ 6,3 անգամ։ Հրապարակված վերջին տվյալներով՝ բարձր աճը շարունակվել է նաև 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին։

2․ Ծանր հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին արձանագրվել է 11,7 տոկոս նվազում, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին 40 տոկոս աճ։ Նախորդ հինգ տարիների բարձր աճի ցուցանիշն էականորեն ավելացել է 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին։

3․ Առանձնապես ծանր հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին ավելացել է 34 դեպքով, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին ավելացել է 669 դեպքով։

Այսինքն՝ առանձնապես վտանգավոր հանցագործությունների աճն ավելացել է շուրջ 20 անգամ։ 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս հանցագործությունները կրկնապատկվել են։

4․ Սպանությունների ցուցանիշը․ մինչև 2022թ․ տվյալները համադրելի չեն 2022-2023թթ․ տվյալների հետ՝ հաշվարկի մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված։ Սակայն ահագնացող փաստ է այն, որ 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպանությունների քանակը ևս կրկնապատկվել է։

5․ Հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը (ներառյալ զենքի գործադրմամբ խուլիգանությունները)․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին ավելացել է 17 տոկոսով, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին ավելացեել է 3,4 անգամ։ 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պահպանվել է աննախադեպ այս աճի բացասական ցուցանիշը։

6․ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին գրեթե չի փոփոխվել, իսկ իշխանափոխությունից հետո՝ 2018-2022թթ․ աճել է 2,6 անգամ։ 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 2,3 անգամ՝ դառնալով աննախադեպ անկախացումից հետո արձանագրված տարեկան աճերի ցուցանիշների համեմատ։

7․ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (ներառյալ՝ անձնական գույքի հափշտակությունները, գողությունները) քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին այս ցուցանիշի աճի տեմպն էապես պակաս է իշխանափոխությունից հետո արձանագրված աճի ցուցանիշից։

8․ Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող և իշխանափոխությանը հաջորդող հինգ տարիներին այս ցուցանիշները բավականին մոտ են և ունեցել են նվազման համադրելի միտումներ՝ չնայած նրան, որ օրվա իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարն իբրև իր առաջնահերթություն և հիմնական դևիզ է հռչակել։

Առարկայական և ամփոփ եզրակացությունը մեկն է․ ոստիկանությունը ողջ ներուժով նվիրված է օրվա իշխանական խմբակի իշխանությունն ամեն գնով պահելու գործին՝ որպես միակ մնացած հենարան։

Դրան զուգահեռ և դրանով պայմանավորված մեր երկրում թռիչքաձև աճում են հանցագործությունները՝ ողջ ծավալով և նորանոր բարձրունքներ «նվաճելով»։

N

Գրանցված հանցագործությունների քանակ*

2013թ․ հունվար-դեկտեմբեր

2017թ․ հունվար-դեկտեմբեր

2018թ․ հունվար-դեկտեմբեր

2022թ․ հունվար-դեկտեմբեր

2022թ․

հունվար-նոյեմբեր

2023թ․

հունվար-նոյեմբեր

1.

Ընդհանուր հանցագործություններ

18333

20284

22551

37612

33282

35052

2.

Ծանր հանցագործություններ

3089

2729

3643

5092

4313

5190

3.

Առանձնապես ծանր հանցագործություններ

130

164

224

893

880

1661

4.

Մարդու դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝

4727

4868

4799

6565

6124

6462

4․1

Սպանություն**

48

49

35

604

542

1241

5․

Հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝

3121

3650

3511

11861

10418

13531

5․1

Խուլիգանություն

185

202

234

453

391

532

5․2

Զենքի գործադրմամբ խուլիգանություն

32

41

53

97

84

86

5․3

Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ

1222

1271

877

2268

1904

4265

6․

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ (ներառյալ՝ անձնական գույքի հափշտակությունները, գողությունները)

6475

8102

10112

13902

12142

9507

7․

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

782

634

1353

898

792

1277

* Աղյուսակում բերված պաշտոնական վիճակագրական աղբյուրների հղումները՝ https://www.armstat.am/file/article/sv_11_23a_530.pdfhttps://www.armstat.am/file/article/sv_12_22a_530.pdfhttps://www.armstat.am/file/article/sv_12_19a_540.pdfhttps://www.armstat.am/file/article/sv_12_18a_550.pdfhttps://www.armstat.am/file/article/sv_12_14a_550.pdf։

** Նոր ՔԴՕ կարգավորումներով պայմանավորված 2022 թվականին սպանությունների ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանական որոշակի փոփոխություններ են կատարվել։

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular