Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 տարում թռիչքաձև աճել են հանցագործությունները, ներքին անվտանգության ռիսկերը, իսկ ոստիկանությունը ողջ ներուժով նվիրված է իշխանությունն ամեն գնով պահելու գործին․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իհարկե, առաջնային և առանցքային օրակարգ են այս իշխանությունների ձեռամբ՝ մեր երկրի արտաքին անվտանգային խորացող սպառնալիքներն ու դրանց ամենօրյա դրսևորումները․ «խաղաղության» կեղծ փաթեթավորմամբ իրական պատերազմներ՝ անդառնալի կորուստներով, ազգային և պետական շահերի ստորադասում՝ իշխանության նեղ քաղաքական ու անձնական շահերին, նոր պատերազմի ավելացող սպառնալիքներ։

Սակայն պակաս կարևոր չեն նաև ներքին անվտանգության ավելացող խնդիրները և իրական մարտահրավերները։

Հետևողականորեն ձևավորվող և ամրապնդվող ոստիկանապետության դառը պտուղներն իրենց ուշացնել չեն տալիս։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ հինգ տարիներին աննախադեպ, թռիչքաձև ավելացել են հանցագործությունները, հասարակության ներքին անվտանգության ռիսկերը։ Իրավիճակը բնութագրող պաշտոնական վիճակագրության հիմնական ցուցանիշները ներկայացված են ստորև բերված աղյուսակում։ Այդտեղից կարելի է առանձնացնել ահագնացող որոշ միտումներ (խոսուն փաստեր)։

1․ Հանցագործությունների ընդհանուր քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին՝ 2013-2017թթ․ արձանագրվել է 10,6 տոկոս աճ, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին՝ 2018-2022թթ․ աճը կազմել է 66,8 տոկոս, այսինքն՝ աճի տեմպն ավելացել է շուրջ 6,3 անգամ։ Հրապարակված վերջին տվյալներով՝ բարձր աճը շարունակվել է նաև 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին։

2․ Ծանր հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին արձանագրվել է 11,7 տոկոս նվազում, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին 40 տոկոս աճ։ Նախորդ հինգ տարիների բարձր աճի ցուցանիշն էականորեն ավելացել է 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին։

3․ Առանձնապես ծանր հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին ավելացել է 34 դեպքով, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին ավելացել է 669 դեպքով։

Այսինքն՝ առանձնապես վտանգավոր հանցագործությունների աճն ավելացել է շուրջ 20 անգամ։ 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս հանցագործությունները կրկնապատկվել են։

4․ Սպանությունների ցուցանիշը․ մինչև 2022թ․ տվյալները համադրելի չեն 2022-2023թթ․ տվյալների հետ՝ հաշվարկի մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված։ Սակայն ահագնացող փաստ է այն, որ 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպանությունների քանակը ևս կրկնապատկվել է։

5․ Հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը (ներառյալ զենքի գործադրմամբ խուլիգանությունները)․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին ավելացել է 17 տոկոսով, իսկ իշխանափոխությունից հետո հինգ տարիներին ավելացեել է 3,4 անգամ։ 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պահպանվել է աննախադեպ այս աճի բացասական ցուցանիշը։

6․ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին գրեթե չի փոփոխվել, իսկ իշխանափոխությունից հետո՝ 2018-2022թթ․ աճել է 2,6 անգամ։ 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 2,3 անգամ՝ դառնալով աննախադեպ անկախացումից հետո արձանագրված տարեկան աճերի ցուցանիշների համեմատ։

7․ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (ներառյալ՝ անձնական գույքի հափշտակությունները, գողությունները) քանակը․ իշխանափոխությանը նախորդող հինգ տարիներին այս ցուցանիշի աճի տեմպն էապես պակաս է իշխանափոխությունից հետո արձանագրված աճի ցուցանիշից։

8․ Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը․ իշխանափոխությանը նախորդող և իշխանափոխությանը հաջորդող հինգ տարիներին այս ցուցանիշները բավականին մոտ են և ունեցել են նվազման համադրելի միտումներ՝ չնայած նրան, որ օրվա իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարն իբրև իր առաջնահերթություն և հիմնական դևիզ է հռչակել։

Առարկայական և ամփոփ եզրակացությունը մեկն է․ ոստիկանությունը ողջ ներուժով նվիրված է օրվա իշխանական խմբակի իշխանությունն ամեն գնով պահելու գործին՝ որպես միակ մնացած հենարան։

Դրան զուգահեռ և դրանով պայմանավորված մեր երկրում թռիչքաձև աճում են հանցագործությունները՝ ողջ ծավալով և նորանոր բարձրունքներ «նվաճելով»։

N

Գրանցված հանցագործությունների քանակ*

2013թ․ հունվար-դեկտեմբեր

2017թ․ հունվար-դեկտեմբեր

2018թ․ հունվար-դեկտեմբեր

2022թ․ հունվար-դեկտեմբեր

2022թ․

հունվար-նոյեմբեր

2023թ․

հունվար-նոյեմբեր

1.

Ընդհանուր հանցագործություններ

18333

20284

22551

37612

33282

35052

2.

Ծանր հանցագործություններ

3089

2729

3643

5092

4313

5190

3.

Առանձնապես ծանր հանցագործություններ

130

164

224

893

880

1661

4.

Մարդու դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝

4727

4868

4799

6565

6124

6462

4․1

Սպանություն**

48

49

35

604

542

1241

5․

Հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝

3121

3650

3511

11861

10418

13531

5․1

Խուլիգանություն

185

202

234

453

391

532

5․2

Զենքի գործադրմամբ խուլիգանություն

32

41

53

97

84

86

5․3

Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ

1222

1271

877

2268

1904

4265

6․

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ (ներառյալ՝ անձնական գույքի հափշտակությունները, գողությունները)

6475

8102

10112

13902

12142

9507

7․

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

782

634

1353

898

792

1277

* Աղյուսակում բերված պաշտոնական վիճակագրական աղբյուրների հղումները՝ https://www.armstat.am/file/article/sv_11_23a_530.pdfhttps://www.armstat.am/file/article/sv_12_22a_530.pdfhttps://www.armstat.am/file/article/sv_12_19a_540.pdfhttps://www.armstat.am/file/article/sv_12_18a_550.pdfhttps://www.armstat.am/file/article/sv_12_14a_550.pdf։

** Նոր ՔԴՕ կարգավորումներով պայմանավորված 2022 թվականին սպանությունների ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանական որոշակի փոփոխություններ են կատարվել։

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

 

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՈսկե գնդակի հաղթողը ՊՍԺ-ում կամ Իսպանիայի հավաքականում չէ․ Ժոզե Մոուրինյու Սկսվել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 675-ի 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետո Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի հիմքեր չկան․ Պեսկով Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Խուլիան Ալվարեսը կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը ՊՆ ռազմական ոստիկանությունում ՌՈ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Գիշերը ռուսական ԶՈՒ-ն մի շարք hարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում՝ Կիևին Ոչ մի ժամանակակից միջոց երբեք չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին․ Պուտին Մի քանի ժամով դադարեցվել է Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը Հայաստանում ավարտին է մոտենում Հիսուսի աշխարհի ամենաբարձր արձանի կառուցումըԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Նեպալում փրկարարներն աղետի գոտուց ազատել են 184 զբոսաշրջիկի, 420-ը մինչ օրս կապի դուրս չեն եկել Հայաստանում «սարսափած» են. Ինչո՞ւ են հայրենակիցները խնդիր դարձելԵՄ-ն պարտվում է Ռուսաստանին Հայաստանի հետ համագործակցության հարցում«Փյունիկի» երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Լենա Նանուշյանին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ Ռուսաստանի համար այս աշունն ու ձմեռը, ըստ ամենայնի, վճռորոշ են լինելու․ Լեհաստանի վարչապետ Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Հայաստանը չի կարողացել առևտուր հաստատել Եվրոպայի հետ. Ռուսաստանը նրան վերջին հնարավորությունն է տալիսՆորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻ՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում. «Հրապարակ» Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան. պատմության այս օրը (օգոստոս 29)Մեղրիում թեժանում է. «Հրապարակ» Նեպալի ջրհեղեղների հետևանքով անհետ կորածների թիվը մոտենում է 2500-ի, զոհվածների թիվն անցել է 600-ը Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան
Ամենադիտված