ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր. Ժորա Աֆրիկյան

ՎԻԴԵՈ

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց մարտական գործողություններին մասնակցած  զինվորների հիշողությունները դեռ թարմ են, հիշում են ամեն մի դրվագը, յուրաքանչյուր գործողությունը, և ամենացավալին՝ կորցրած ընկերներին:  Չնայած չսպիացող վերքերին, նրանք այսօր էլ պատրաստ են՝  հարկ եղած դեպքում գնալ առաջնագիծ:

Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց հրետանային դիվիզիոնի հաշվարկող Ժորա Աֆրիկյանի կյանքում: Այսօր նա այլ աչքերով  է նայում կյանքին ու ինչպես ինքն է ասում՝  սկսել է ավելի շատ սիրել մարդկանց:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ավարտելուց հետո Ժորա Աֆրիկյանը ծառայության է անցնում  Արցախի 6-րդ պաշտպանական շրջանում:  Նրա մտքով երբեք չէր անցնի, որ կգա մի օր ու ինքն էլ կտեսնի իր բաժին պատերազմը:

Ժորան  զուսպ է, դժվարությամբ է խոսում բանակային կյանքի՝  հատկապես ապրիլյան օրերի մասին: Մեկ տարի անց էլ հիշողությունները նրան հանգիստ չեն տալիս:

«Ամեն ինչ սկսվեց ապրիլի 2-ի լույս գիշերը:  Տեղեկացանք, որ հակառակորդը մոտենում է մեր դիրքերին: Դա սովորական սադրանք չէր, այս անգամ ավելի լայնամասշտաբ գործողությունների դիմեց հակառակորդը: Իհարկե, մենք մեր թշնամուն լավ էինք ճանաչում, բայց չէինք սպասում, որ այդ կարգի սադրանքի կդիմի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Ժորա Աֆրիկյանը:

Նրա խոսքերով՝ այդ պահին բոլորի մարտական ոգին բարձր էր, թեև սկզբից մի փոքր վախ կար: «Երբ գիտակցում ես, թե ինչ է քեզանից սպասվում, արդեն վախը տեղի էր տալիս ու կատաղած նետվում ես մարտի: Ես հպարտ եմ, որ հաղթությունների  ճանապարհով անցած  ու հաղթանակ կերտած բանակի զինվոր եմ եղել ու զինվոր էլ կամ»:

Պատերազմի օրերին հրետանային հաշվարկողը փորձում է առավելագույնն անել, ճիշտ հաշվարկ կատարել: «Կարևորը հաշվարկների արագությունն է. հաշվարկը պետք է հասցնի ճիշտ նշանառությամբ ոչնչացնել թշնամու նշանակակետը: Երբ լսում էինք հրամանատարի ձայնը՝ նշանակետը խոցված է, այդ պահին ոնց որ աշխարհը մերը լիներ»,- պատմում է Ժորան:

Այդ օրերի հաղթանակի ուրախությունն ու ընկերների կորստի ցավը միահյուսվում են: «Նրանք  ամենաթանկը՝ կյանքը նվիրեցին հայրենիքին: Հատկապես ցավ ես ապրում այն անզորությունից, երբ տեսնում ես ընկերդ զոհվում է, բայց դու չես կարողանում նրան փրկել: Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր, ճիշտ է մենք հաղթեցինք, բայց մեկ զոհն էլ մեզ համար թանկ է ու ցավալի: Ուզում եմ խոնարհվել բոլոր այն մայրերի առաջ, որոնք մեր հայրենիքին հերոսներ տվեցին: Իզուր չէր, որ Նժդեհն ասում էր՝ ազգերի ճակատագիրը պետք է մայրերի ափերի մեջ փնտրել, կռվի ընթացքում այդ խոսքերի իմաստն ամբողջությամբ հասկացա»,- ասում է Ժորան:

Նա Աստծո ողորմություն է համարում այն, որ այսօր իրենք կենդանի են: «Այս կռիվն ինձ համար վերածնունդ էր, ամբողջությամբ կյանքին սկսում ես ուրիշ աչքերով նայել, սկսում ես երևույթները, իրավիճակները, մարդկանց  ուրիշ ձև գնահատել»,- ավելացնում է նա: 

Այսօր Ժորան ավելի վճռական է տրամադրված նպատակներին հասնելու համար, պետք է միշտ առաջ գնալ, ասում է նա: Հիմա ուսումը շարունակում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, զուգահեռ էլ աշխատում է:
Ժորա Աֆրիկյանի խոսքերով՝ եթե Աստված ոչ անի,  պատերազմ սկսվի, հիմա ավելի պատրաստ ենք ու թող ոչ մեկ չկասկածի, որ հակառակորդի համար ծանր հետևանքներ կունենա. «Եթե անհրաժեշտություն լինի, նորից կգնամ դիրքեր, մեկ վայրկյան չեմ մտածի»:

Ժորա Աֆրիկյանը պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով:


 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular