Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր. Ժորա Աֆրիկյան

ՎԻԴԵՈ

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց մարտական գործողություններին մասնակցած  զինվորների հիշողությունները դեռ թարմ են, հիշում են ամեն մի դրվագը, յուրաքանչյուր գործողությունը, և ամենացավալին՝ կորցրած ընկերներին:  Չնայած չսպիացող վերքերին, նրանք այսօր էլ պատրաստ են՝  հարկ եղած դեպքում գնալ առաջնագիծ:

Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց հրետանային դիվիզիոնի հաշվարկող Ժորա Աֆրիկյանի կյանքում: Այսօր նա այլ աչքերով  է նայում կյանքին ու ինչպես ինքն է ասում՝  սկսել է ավելի շատ սիրել մարդկանց:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ավարտելուց հետո Ժորա Աֆրիկյանը ծառայության է անցնում  Արցախի 6-րդ պաշտպանական շրջանում:  Նրա մտքով երբեք չէր անցնի, որ կգա մի օր ու ինքն էլ կտեսնի իր բաժին պատերազմը:

Ժորան  զուսպ է, դժվարությամբ է խոսում բանակային կյանքի՝  հատկապես ապրիլյան օրերի մասին: Մեկ տարի անց էլ հիշողությունները նրան հանգիստ չեն տալիս:

«Ամեն ինչ սկսվեց ապրիլի 2-ի լույս գիշերը:  Տեղեկացանք, որ հակառակորդը մոտենում է մեր դիրքերին: Դա սովորական սադրանք չէր, այս անգամ ավելի լայնամասշտաբ գործողությունների դիմեց հակառակորդը: Իհարկե, մենք մեր թշնամուն լավ էինք ճանաչում, բայց չէինք սպասում, որ այդ կարգի սադրանքի կդիմի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Ժորա Աֆրիկյանը:

Նրա խոսքերով՝ այդ պահին բոլորի մարտական ոգին բարձր էր, թեև սկզբից մի փոքր վախ կար: «Երբ գիտակցում ես, թե ինչ է քեզանից սպասվում, արդեն վախը տեղի էր տալիս ու կատաղած նետվում ես մարտի: Ես հպարտ եմ, որ հաղթությունների  ճանապարհով անցած  ու հաղթանակ կերտած բանակի զինվոր եմ եղել ու զինվոր էլ կամ»:

Պատերազմի օրերին հրետանային հաշվարկողը փորձում է առավելագույնն անել, ճիշտ հաշվարկ կատարել: «Կարևորը հաշվարկների արագությունն է. հաշվարկը պետք է հասցնի ճիշտ նշանառությամբ ոչնչացնել թշնամու նշանակակետը: Երբ լսում էինք հրամանատարի ձայնը՝ նշանակետը խոցված է, այդ պահին ոնց որ աշխարհը մերը լիներ»,- պատմում է Ժորան:

Այդ օրերի հաղթանակի ուրախությունն ու ընկերների կորստի ցավը միահյուսվում են: «Նրանք  ամենաթանկը՝ կյանքը նվիրեցին հայրենիքին: Հատկապես ցավ ես ապրում այն անզորությունից, երբ տեսնում ես ընկերդ զոհվում է, բայց դու չես կարողանում նրան փրկել: Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր, ճիշտ է մենք հաղթեցինք, բայց մեկ զոհն էլ մեզ համար թանկ է ու ցավալի: Ուզում եմ խոնարհվել բոլոր այն մայրերի առաջ, որոնք մեր հայրենիքին հերոսներ տվեցին: Իզուր չէր, որ Նժդեհն ասում էր՝ ազգերի ճակատագիրը պետք է մայրերի ափերի մեջ փնտրել, կռվի ընթացքում այդ խոսքերի իմաստն ամբողջությամբ հասկացա»,- ասում է Ժորան:

Նա Աստծո ողորմություն է համարում այն, որ այսօր իրենք կենդանի են: «Այս կռիվն ինձ համար վերածնունդ էր, ամբողջությամբ կյանքին սկսում ես ուրիշ աչքերով նայել, սկսում ես երևույթները, իրավիճակները, մարդկանց  ուրիշ ձև գնահատել»,- ավելացնում է նա: 

Այսօր Ժորան ավելի վճռական է տրամադրված նպատակներին հասնելու համար, պետք է միշտ առաջ գնալ, ասում է նա: Հիմա ուսումը շարունակում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, զուգահեռ էլ աշխատում է:
Ժորա Աֆրիկյանի խոսքերով՝ եթե Աստված ոչ անի,  պատերազմ սկսվի, հիմա ավելի պատրաստ ենք ու թող ոչ մեկ չկասկածի, որ հակառակորդի համար ծանր հետևանքներ կունենա. «Եթե անհրաժեշտություն լինի, նորից կգնամ դիրքեր, մեկ վայրկյան չեմ մտածի»:

Ժորա Աֆրիկյանը պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով:


 

«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում
Ամենադիտված