ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (04 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ձգողականության կամ Նյուտոնի համաշխարհային օր, Բրայլյան այբուբենի համաշխարհային օր, Մյանմա՝ Անկախության օր, ԱՄՆ՝ Սպագետտիի օր:  Նյուտոնի օր: 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1915- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գերի են վերցրել թուրքական բանակի ամբողջ 9-րդ կորպուսը, որով ավարտվել է Սարիղամիշի ճակատամարտը։

1943 –ծնվել է ռադիոֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լերմոնտ Մովսիսյանը։

1947 –վախճանվել է ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը:

2002-Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրամանագրով պետեկամուտների նախարարությունում ստեղծվել է խոշոր հարկատուների վարչություն: 

2006-Հայաստանի մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած այն լուրերը, թե ինքը՝ զինված ատրճանակով, և իր որդին հարձակվել են «Հայէլեկտրացանցեր» ընկերության Երևանի մասնաճյուղերից մեկի աշխատակիցների վրա: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

46 մ.թ.ա.-Հռոմի քաղաքացիական պատերազմի ժամանակ  Հյուսիսային Աֆրիկայի ափերին տեղիւ է ունեցել ճակատամարտ Կեսարի և Պոմպեոսի բանակների միջև, որը հայտնի է որպես Ռուսպինիի ճակատամարտ:

1428 –վախճանվել է Սաքսոնիայի կուրֆյուրստ Ֆրիդրիխ 1-ին Ռազմատենչը:

1493 - Քրիստափոր Կոլումբոսը իր առաջին ճանապարհորդության ընթացքում հետ դարձի ճանապարհ էընկել Ամերիկայից Եվրոպա։

1643 –ծնվել է անգլիացի գիտնական, ֆիզիկոս, մեխանիկ, աստղագետ, մաթեմատիկոս և աստվածաբան Իսահակ Նյուտոնը։

1710- ծնվել է իտալացի ականավոր երգահան Ջովաննի Բատիստա Պերգոլեզին։

1717 —Հաագայում դաշին է կնքվել Ֆրանսիայի, Անգլիայի և Հոլլանդիայի միջև Իսպանիայի դեմ:

1782-վախճանվել է ֆրանսիացի ճարտարապետ, 18-րդ դարի կլասիցիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Անժ-Ժակ Գաբրիելը։

1809- ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար, կույրերի համար Բրայլի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը։

1878 —1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Գուլկոն խիստ դժվար պայմաններում անցել է Բալկանյան լեռները և ազատագրել Սոֆիան թուրքերից:

1896- Յուտան դարձել է ԱՄՆ-ի 45-րդ նահանգը։

1920 –վախճանվել է իսպանացի գրող Պերես Գալդոսը:

1943 —ամերիկյան «Թայմս» թերթը 1942 թվականի արդյունքներով տարվա մարդ է հռչակել Իոսիֆ Ջուղաշվիլուն՝ Ստալինին:

1948 —Բիրման հռչակել է իր անկախությունը:

1948- Մյանման անկախացել է Միացյալ Թագավորությունից։

1951 —Կորեական պատերազմի ժամանակ ԿԺԴՀ-ի բանակը չինական կամավորականների օգնությամբ  կրկնակի անգամ գրավել է Սեուլը:

1960 – վախճանվել է ֆրանսիացի արձակագիր, թատերագիր, էսսեիստ, փիլիսոփա Ալբեր Կամյուն:

1961 –վախճանվել է ավստրիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի ստեղծողներից մեկը հանդիսացող Էրվին Շրյոդինգերը։ 

1970 — «Բիթլզ»-ը վերջին անգամ աշխատել է միասին  Let It Be երգի վրա:

1985 —լոնդոնյան կլինիկաններից մեկում միսսիս Կոտտոնը աղջիկ է ունեցել, որը հանդիսանում է առաջին սուրրոգատ մորից ծնվեծ երեխան: 

2004- Վրաստանում ավարտվել է «Վարդերի հեղափոխությունը» և Միխեիլ Սահակաշվիլին դարձել է երկրի նախագահ։

2004- Աֆղանստանն ընդունել է իր դրոշը։

2010 —տեղի է ունեցել աշխարհում ամենաբարձրահարկ շինության՝ Բուրջ-Խալիֆի, բացման հանդիսավոր արարողությունը:

2022- Ղազախստանում ցույցեր են սկսվել գազի գնի բարձրացման պատճառով, որոնք հետագայում վերածվել են լուրջ անկարգությունների:

Կ.Խաչիկյան




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular