ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հաշտվել է աշխարհաքաղաքական իրականության հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vestikavkaza.ru–ն գրում է, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ձախողվում են Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում: Եվրատլանտյան կառույցներում Հայաստանը դեռ ընդունելի չէ, Ռուսաստանը շարունակում է մնալ առանցքային գործոն Հարավային Կովկասում: Ուստի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող անվերջ բոյկոտել եվրասիական ձևաչափերի գագաթնաժողովները։

Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո մեծ հարցական դարձավ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով մեղադրում էր ՀԱՊԿ-ին անգործության մեջ և մեղադրում Ռուսաստանին ու նրա խաղաղապահներին այն բանում, որ Ադրբեջանը օրինական կերպով վերականգնել է իր ինքնիշխանությունը Ղարաբաղում։ Դրան ՀԱՊԿ երկրների ղեկավարները, այդ թվում Վլադիմիր Պուտինը, հասկացրել են, որ Ղարաբաղը դաշինքի պատասխանատվության գոտին չէ, և որ նույնիսկ Հայաստանն ինքը երբեք չի ճանաչել անջատողական ռեժիմի անկախությունը։ Այնուամենայնիվ, Երևանը շարունակում էր ոխ պահել Կրեմլի դեմ։

Այս դիրքորոշումը ոչ մի լավ բանի չհանգեցրեց: Հայաստանը ոչ միայն կորցրեց արտաքին քաղաքականության լիարժեք անկախության հույսերը, այլ նաև վատթարացրեց իր դիրքերը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների առումով։ Փաշինյանի բազմաթիվ հարձակումները սադրեցին Մոսկվայի և Երևանի առանց այն էլ սասանված դաշնակցային հարաբերությունների խարխլմանը։ Ուկրաինա մարդասիրական օգնության ուղարկումը, ՄՔԴ-ի Հռոմի ստատուտին միանալը և հայ-ամերիկյան զորավարժությունները ստիպեցին ՌԴ ԱԳՆ-ին առաջին անգամ բողոքի նոտա ներկայացնել Հայաստանի դեսպանին։

Նման ճգնաժամից հետո Փաշինյանը այլևս չվարանեց խոստովանել, որ 2018-ին «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած իր կառավարության իրական նպատակը Հայաստանին Արևմուտքի հետ ինտեգրման ուղու վրա դնելն էր։ ԵՄ առաքելություն Ադրբեջանի հետ սահման հրավերը և Ֆրանսիայի հետ եղբայրությունը այսբերգի միայն երևացող մասերն են։ Հայտարարելով իր պատրաստակամության մասին ինտեգրվել Արևմուտքին այնքանով, որքանով ցանկանում է Եվրամիությունը, Փաշինյանը անտեսեց հետխորհրդային տարածքում դաշնակիցների հետ հանդիպումները։ Նա չեղավ Մինսկում կայացած ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովին։

Բայց իրավիճակի հետագա սրումը չափազանց ռիսկային կլիներ Հայաստանի համար: Ռուսաստանը մնում է նրա հարևանը: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից հետո տարածաշրջանում ձևավորվում են նոր տրանսպորտային և տնտեսական կառույցներ՝ մշակված «3+3» ձևաչափով։ Թուրքիան հավանաբար մոտ ժամանակներս չի դառնա ԵՄ անդամ, Վրաստանին «թռիչք» են տվել թեկնածուի կարգավիճակի տեսքով, Հարավում հակաարևմտյան Իրանն է, հյուսիսում՝ Ռուսաստանը, որը հակասության մեջ է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ, Արևելքում Ադրբեջանն է, որը չի ձգտում անդամակցել ԵՄ-ին։

Փաշինյանը գուցե լավ չի հասկանում քաղաքականությունից, բայց հասկանում է աշխարհագրությունից, տնտեսագիտությունից: Հայաստանը տարածաշրջանից ոչ մի տեղ չի կարող գնալ, Էներգետիկ և, ընդհանրապես, Հայաստանի ողջ տնտեսությունը կենտրոնացած է Ռուսաստանի վրա։ Երկրի անվտանգությունը երաշխավորում է ռուսական ռազմակայանը։ Եթե ​​լիովին խզում լինի Ռուսաստանի հետ երկիրը կարող է հայտնվել ֆինանսական աղետի եզրին և, հնարավոր է, կորցնի որոշակի տարածքներ։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովին մեկ օր առաջ ներկայացավ և մնացմասնակցելու ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Փաշինյանն ու Պուտինը ջերմորեն ողջունել են միմյանց ու գրկախառնվել: Ամեն դեպքում, ԵԱՏՄ-ի իր գործընկերների հետ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետը նշել է, որ դա քաղաքական ասոցիացիա չէ։ «ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգ: Մենք շարունակում ենք դա ընկալել այդ կերպ և զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում»,- ասել է նա վստահեցնելով իր եվրոպացի գործընկերներին, որոնք ուրախանում են ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից Հայաստանի կազմաքանդմամբ:

Հայտնվելով Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը մասամբ փորձում է ուղղել իր հին սխալները: Նա չի ցանկանում վտարանդի լինել այն միությունից, որին դեռ անդամակցում է Հայաստանը քանի դեռ չի ընդունվել նորի մեջ։ Միաժամանակ, բացի աշխարհագրական գործոնից, Փաշինյանը չի կարող չտեսնել այն դժվարությունները, որոնց բախվում են ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։ ՆԱՏՕ-ի զինամթերքը սպառվում է, ռուսական բանակն առաջ է գնում, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մեկուսացված են իսլամական աշխարհում:

Այսպիսով, Հայաստանի վարչապետի այցը Ռուսաստան ներկայիս աշխարհաքաղաքական իրողության ճանաչման արդյունքն է։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ նա ցանկացած առիթով կփորձի «ցատկել» դեպի Արևմուտք։ Իսկ ինչպե՞ս և ե՞րբ Արևմուտքն ինքը պատրաստ կլինի դրան՝ մեծ քննարկման առարկա է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular