ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիգի ձվադրման սեզոնին Սևանա լիճը 24-ժամյա հսկողության տակ է վերցվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանի Սևանա լիճը սկսել է հսկվել շուրջօրյա: МИР 24-ի թղթակից Լիլիթ Մադունցը պարզել է, թե դա ինչի հետ է կապված։

Ջրային պարեկային ծառայությունը պարեկում է ցանկացած եղանակի և կարգուկանոն պահպանում Սևանա լճում։

«Այստեղ մենք ունենք մեր եղանակային պայմանները, մեր նրբությունները, այս եղանակին մենք հիմնականում վերահսկում ենք ապօրինի ձկնորսությունը։ Քանի որ պարեկային ծառայությունը լճի համար նորություն է, մենք նախ զգուշացնում ենք բոլորին, ում տեսնում ենք ջրի վրա»,- ասել է Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային գումարտակի պարեկ Յուրի Խաչատրյանը։

Դեկտեմբերին և հունվարին ջրի վրա ոչ ոք չպետք է լինի: Այդ սեզոնին սիգի ձվադրումն ու ձկնորսությունը խստիվ արգելված է։ Բայց խախտողները բավականաչափ շատ են։ Այժմ պարեկային ծառայությունն իրավունք ունի նրանց նկատմամբ միջոցներ ձեռնարկել։ «Ատրճանակից ու ձեռնաշղթաներից բացի, մենք ավտոմատ հրազեն ունենք։ Յուրաքանչյուր բրիգադ կրում է այդ զենքը: Մենք դա օգտագործում ենք ծայրահեղ դեպքերում»,- պարզաբանել է Ռուբեն Խաչատրյանը։

Ջրային պարեկային զորամասում ծառայում է ավելի քան 40 մարդ։ Եկող տարի նրանց թիվը նախատեսվում է կրկնապատկել, և ավելացնել նաև նավակների թիվը, որոնք առայժմ միայն երկուսն են: «Այժմ մենք ունենք մեկ օպերատիվ կառավարման կենտրոն պարեկային ծառայության համար։ Շուտով պատրաստվում ենք ևս երեքը ստեղծել: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա առնվազն մեկ նավակ»,- ասել է Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության գումարտակի վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը։

Նոր ստորաբաժանումը պարտավորություններ ունի նաև ցամաքում: Աշխատակիցներն ամենագնաց մեքենաներով պարեկում են Գեղարքունիքի գրեթե ողջ մարզով։ Երկու շաբաթվա ընթացքում ձերբակալվել է չորս իրավախախտ ապօրինի ձկնորսության, թմրանյութ պահելու և ապօրինի ծառահատման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular