ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն առաջիկայում Հայաստանում նոր գլխավոր հյուպատոսություն կբացի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանն առաջիկայում Հայաստանում նոր գլխավոր հյուպատոսություն կբացի: Комсомольская правда-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը։

«Արդեն ընդունվել և համաձայնեցվել են պետությունների իշխանությունների հետ հյուպատոսությունների բացման մասին որոշումները։ Հյուպատոսություններ կբացվեն Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան), Սամարղանդում (Ուզբեկստան), Դենպասարում (Ինդոնեզիա) և Մալեում (Մալդիվյան Հանրապետություն)»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։ 

Կապանում գլխավոր հյուպատոսությունը կդառնա ՀՀ-ում ՌԴ երկրորդ գլխավոր հյուպատոսությունը Գյումրուց հետո:

Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել համապատասխան համաձայնագրին, հայկական կողմը՝ ևս։ Բացման հստակ ժամկետներ դեռ հայտնի չեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular