Ռուսաստանն առաջիկայում Հայաստանում նոր գլխավոր հյուպատոսություն կբացի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանն առաջիկայում Հայաստանում նոր գլխավոր հյուպատոսություն կբացի: Комсомольская правда-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը։
«Արդեն ընդունվել և համաձայնեցվել են պետությունների իշխանությունների հետ հյուպատոսությունների բացման մասին որոշումները։ Հյուպատոսություններ կբացվեն Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան), Սամարղանդում (Ուզբեկստան), Դենպասարում (Ինդոնեզիա) և Մալեում (Մալդիվյան Հանրապետություն)»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
Կապանում գլխավոր հյուպատոսությունը կդառնա ՀՀ-ում ՌԴ երկրորդ գլխավոր հյուպատոսությունը Գյումրուց հետո:
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել համապատասխան համաձայնագրին, հայկական կողմը՝ ևս։ Բացման հստակ ժամկետներ դեռ հայտնի չեն։