ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կարտինգի առաջին թիմը Դուբայում առաջին մրցանակն է շահել (տեսանյութ, լուսանկարներ)

ՍՊՈՐՏ

Դեկտեմբերի 9-ին Դուբայում կայացել է կարտինգի ամենամյա մրցույթը, որին առաջին անգամ իր մասնակցությունն է բերել Հայաստանում  ձևավորված թիմը։ Դրանով հիմք դրվեց հայկական ավտոսպորտի մեկնարկին։ Նախաձեռնությունը հայազգի արշավորդ Արթուր Գորոյանինն է։ 

«Գորոյան ռեյսինգ թիմ»-ը թեպետ վերջերս է ձևավորվել, Դուբայում մասնակցել են 24 ժամ տևողությամբ մրցարշավին՝ զբաղեցրել պատվավոր երրորդ տեղը։ 

Արթուր Գորոյանը թեև ապրում է արտերկրում, Հայաստանի դրոշը արտաքին հարթակներում բարձրացնելը պատիվ է համարում։ Զբաղեցնելով երրորդ հորիզոնականը՝ նախաձեռնության հեղինակն ու թիմի համակարգողն առանձնացնում է կարևորը՝  Հայաստանում ավտոսպորտի զարգացումը։  

«Յուրաքանչյուր մարզիկի նպատակը սպորտը հանրության ավելի լայն շրջաններում տարածելն է, որպեսզի երիտասարդները վարեն առողջ ապրելակերպ, զբաղվեն ցանկացած տեսակի մարզաձևով: Ես՝ որպես հայ, ձգտում եմ Հայաստան բերել այն դրականը, լավը, որ կա սպորտում, և ուզում եմ Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել»,- ասում է նա։ 

Թիմի անդամներից Ռոդիոնը ավտոսպորտով վաղուց է զբաղվում։ Կիսով չափ ռուս, կիսով չափ հայ երիտասարդը ապրել է Մոսկվայում և հենց այնտեղ էլ զբաղվել ավտոսպորտով։ Հիմա ներուժն իրացնում է Հայաստանի համար։ 

Մեր երկրում ավտոսպորտը, կամ ինչպես ընդունված է ասել՝ ավտոդրայվը, կազմակերպվել է առանց պետական աջակցության։ Նախաձեռնողները կարծում են, որ պետության աջակցությամբ հնարավոր է կարտինգի միջազգային Dubai24 մրցարշավում հաջողություն գրանցել։ Հայաստանում ավտոսպորտը պետք է դառնա մասնագիտություն։ 

Արաբական Էմիրություններում կայացած Dubai24-ը՝ «Գորոյան ռեյսինգ թիմ»-ի համար առաջինն էր։ Տղաները ոչ միայն հաջող ելույթ ունեցան, այլև պատվով ներկայացրին մեր երկիրը։ Սպորտաձևի զարգացման ու հանրայնացման  համար ենթակառուցվածքներ ունենալը պարտադիր է, պետական աջակցությունը՝ խնդիր։ Նրանք փորձում են սեփական միջոցներով հաղթահարել այս դժվարություններն ու իրենց հաջողությամբ ստիպել, որ գոնե ներդրողների միջոցով սպորտաձևն ավելի հասանելի ու զանգվածային դարձնեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular