ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գազային» քաղաքականության նրբերանգները. Վրաստանի փոխարեն Ադրբեջանը գազ կմատակարարի Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Akcent.site-ն գրում է, որ որքան էլ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները վատանում են, Հայաստանն ու Վրաստանը շարունակում են ռուսական բնական գազ գնել։ Միաժամանակ, սակայն, գազը չի էժանանա հայ և վրացի սպառողների համար։ Բայց չի էլ թանկանա։

Ռուսաստանը Հայաստանին բնական գազի հիմնական մատակարարն է (ավելի քան 80 % բաժնեմաս)։ Իսկ ահա վրացական շուկայում ​​ստիպված է մրցակցել Ադրբեջանի հետ։ Եվ ռուսական գազի մատակարարումները Վրաստան հունվար-հոկտեմբերին կրկնապատկվել են։ Միաժամանակ, ադրբեջանական գազի մատակարարումները, ընդհակառակը, նվազել են 10 %-ով։ Վրաստանի փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ երկիրը կշարունակի էներգակիրներ գնել Ռուսաստանից «անխոչընդոտ տնտեսական աճ ապահովելու համար», նա դրանում քաղաքականություն չի տեսնում: Հայաստան ռուսական գազի մատակարարումների վերաբերյալ վերջին տվյալները չկան։ Սակայն հունվար-հունիս ամիսներին դրանք նվազել էին 4 %-ով, քանի որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարը մինչև ապրիլ վերանորոգման փուլում էր։ Ավելին, Հայաստանի իշխանությունները լրջորեն քննարկում են Ադրբեջանից գազի մատակարարումների վերականգնման հարցը: Այդ մասին ասել է էներգետիկայի փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Հիշեցնենք, որ նման մատակարարումները դադարեցվել էին 1993 թվականի առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Ճիշտ է, գազամատակարարումը վերսկսելու համար նախ պետք է վերականգնվեն մայրուղային գազատարները, բայց այդ հարցով ոչ ժամկետները, ոչ էլ արժեքը հայտնի չեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular