ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մրցակցային մշակույթի զարգացումը ՀՀ-ում». ներկայացվեց հակամենաշնորհային կոմպալենս ներդրած ընկերությունների փորձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ տեղի է ունեցել «Մրցակցային մշակույթի զարգացումը Հայաստանում» խորագրով միջոցառում գործարար համայնքի ներկայացուցիչների համար:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում գործունեություն ծավալող հակամենաշնորհային կոմպլաենս ներդրած ընկերությունների փորձը, դրա կարևորությունն ու օգուտները  ներկայացնելու նպատակով:

«Հակամենաշնորհային կոմպլաենսը մրցակցային էթիկայի և վարքագծի կանոններ են, որը հնարավորություն է տալիս բիզնեսին աշխատակիցների մոտ մրցակցային մշակույթ, մտածելակերպ ձևավորել  և խուսափել մրցակցային իրավախախտումներից: Սա ժամանակակից աշխարհում  բավականին արդյունավետ աշխատող գործիք է: Աշխարհն այսօր ասում է՝ եկե՛ք կանխարգելենք, եկե՛ք իրար հետ սովորենք: Հավատացե՛ք, այդ խախտումների մի զգալի մասը կատարվում է չիմացության պատճառով, ուստի պատրաստ ենք բիզնեսի ձեռքը բռնած անցնել այդ ճանապարհը, որպեսզի ունենանք լավ  բիզնես միջավայր, իսկ մեր ընկերությունները մրցունակ լինեն ամբողջ աշխարհում»,-իր խոսքում նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցին, որն ընդունվեց 2022 թվականին:

Ուղեցույցը մշակելիս հանձնաժողովը հաշվի է առել միջազգային լավագույն փորձը, այն վերաբերելի և կիրառելի է բոլոր, այդ թվում՝ փոքր և միջին տնտեսավարողների համար: Մի շարք ընկերություններ արդեն իսկ ներդրել են այն, որոնցից երկուսի փորձը ներկայացվեց միջոցառման ընթացքում:

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ  այս հարցում հանձնաժողովն ընտրել է համոզման և ոչ հարկադրանքի ճանապարհը, ինչն ավելի արդյունավետ է: Մասնավորապես՝ բիզնեսի համար ստեղծվել են կոմպլաենսի ներդրման օրենսդրական  խթաններ, այն է՝ պատասխանատվության միջոց կիրառելու դեպքերում տնտեսավարողի կողմից կոմպլաենսի ներդրումը կդիտարկվի որպես մեղմացնող հանգամանք:

Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Էլինա Մարգարյանն իր խոսքում շեշտադրել է մրցակցային մշակույթի ձևավորման և զարգացման, թափանցիկ և մրցունակ բիզնես միջավայրի  առկայության կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձել  իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցին՝ կարևորելով նման միջոցառումների շարունակականության ապահովումը:

Միջոցառում շրջանակում տեղի է ունեցել նաև հարց ու պատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանն անդրադարձել է բարձրացված մի շարք հարցադրումների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular