Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մրցակցային մշակույթի զարգացումը ՀՀ-ում». ներկայացվեց հակամենաշնորհային կոմպալենս ներդրած ընկերությունների փորձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ տեղի է ունեցել «Մրցակցային մշակույթի զարգացումը Հայաստանում» խորագրով միջոցառում գործարար համայնքի ներկայացուցիչների համար:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում գործունեություն ծավալող հակամենաշնորհային կոմպլաենս ներդրած ընկերությունների փորձը, դրա կարևորությունն ու օգուտները  ներկայացնելու նպատակով:

«Հակամենաշնորհային կոմպլաենսը մրցակցային էթիկայի և վարքագծի կանոններ են, որը հնարավորություն է տալիս բիզնեսին աշխատակիցների մոտ մրցակցային մշակույթ, մտածելակերպ ձևավորել  և խուսափել մրցակցային իրավախախտումներից: Սա ժամանակակից աշխարհում  բավականին արդյունավետ աշխատող գործիք է: Աշխարհն այսօր ասում է՝ եկե՛ք կանխարգելենք, եկե՛ք իրար հետ սովորենք: Հավատացե՛ք, այդ խախտումների մի զգալի մասը կատարվում է չիմացության պատճառով, ուստի պատրաստ ենք բիզնեսի ձեռքը բռնած անցնել այդ ճանապարհը, որպեսզի ունենանք լավ  բիզնես միջավայր, իսկ մեր ընկերությունները մրցունակ լինեն ամբողջ աշխարհում»,-իր խոսքում նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցին, որն ընդունվեց 2022 թվականին:

Ուղեցույցը մշակելիս հանձնաժողովը հաշվի է առել միջազգային լավագույն փորձը, այն վերաբերելի և կիրառելի է բոլոր, այդ թվում՝ փոքր և միջին տնտեսավարողների համար: Մի շարք ընկերություններ արդեն իսկ ներդրել են այն, որոնցից երկուսի փորձը ներկայացվեց միջոցառման ընթացքում:

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ  այս հարցում հանձնաժողովն ընտրել է համոզման և ոչ հարկադրանքի ճանապարհը, ինչն ավելի արդյունավետ է: Մասնավորապես՝ բիզնեսի համար ստեղծվել են կոմպլաենսի ներդրման օրենսդրական  խթաններ, այն է՝ պատասխանատվության միջոց կիրառելու դեպքերում տնտեսավարողի կողմից կոմպլաենսի ներդրումը կդիտարկվի որպես մեղմացնող հանգամանք:

Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Էլինա Մարգարյանն իր խոսքում շեշտադրել է մրցակցային մշակույթի ձևավորման և զարգացման, թափանցիկ և մրցունակ բիզնես միջավայրի  առկայության կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձել  իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցին՝ կարևորելով նման միջոցառումների շարունակականության ապահովումը:

Միջոցառում շրջանակում տեղի է ունեցել նաև հարց ու պատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանն անդրադարձել է բարձրացված մի շարք հարցադրումների:

Էջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունըՌուս-ուկրաինական hակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ ԼավրովՄեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ պատասխանում են կատալոնական ակումբից Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Հենրիխ Մխիթարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Իրանը չի պատրաստվում հրաժարվել Հորմուզի նեղուցի վերահսկողությունից Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է Արաղչին գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ագրեսիայի հետ կապված վերջին զարգացումները Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Վթարի ենթարկված ոստիկանները դուրս են գրվել հիվանդանոցիցՊեկինը շուտով կարող է Թեհրան ուղարկել շարժական ՀՕՊ համակարգեր․ CNN Ջեյ դի Վենսը ժամանել է Serena հյուրանոց․ կմեկնարկի ԱՄՆ-Իրան բանակցությունները ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում․ WSJ ԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է 2026 թ. շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին Իրանի գերագույն առաջնորդը լուրջ վնասվածքներ ունի․ մանրամասներ Քաղաքական գոյատևման գինը. քաղաքագետը բացահայտել է Հայաստանի վարչապետի իրական առաջնահերթություններըԻրան-ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կսկսվեն Երևանի ժամանակով 16:00-ից հետո Կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը Ռուսաֆոբ ադրբեջանցի պատգամավորը հանդիմանում է Պուտինին. «Նա մեզ մոտ սրտխառնոց է առաջացրել» Կիսելյով. ԵՄ ուղին ընտրելով Հայաստանը գնում է դեպի աղետՈ՞վ է այսօրվա ողբերգական վթարի զոհըԻնչպես են «խեղդող կետերը» որոշում համաշխարհային տնտեսության ճակատագիրը. «Փաստ»Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Երևանում 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնինԻ՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ»Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Կտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Կորցրել են ավելի քան 5 միլիարդ դոլար. Մոսկվան Երևանին վերջին չինական զգուշացրել է արել «Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Ազատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ Առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ. «Փաստ»Ապրիլի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին, 21-ին, 22-ին լույս չի լինելու Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)«Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ»Ռուբլին սկսել է աճելԺողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ»Որտեղ էին գնում. նոր հուզիչ ու ցավալի մանրամասներ` երեկ զոhված ընտանիքի մասին«Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ»Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ»Նորից «փոցխի» վրա. «Փաստ»Ընկել են «օրենքով գողերի» հետևից. «Հրապարակ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ»
Ամենադիտված