ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը կարող է գժտվել հայկական աշխարհի որոշակի հատվածի հետ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pnp.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին ասել է, որ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ «Ես բազմիցս հայտարարել եմ իմ հրապարակային հայտարարություններում, որ մենք լիովին և միանշանակ աջակցում ենք Վրաստանի միասնությանը և պետականությանը»,- ուղիղ եթերում ասել է Փաշինյանը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ:

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան իպատասխան ասել է, որ այդ հայտարարությունը հակասում է Աբխազիայի ինքնիշխանության փաստին։ «Պետք է հիշեցնել վարչապետ Փաշինյանին, որ Աբխազիայի Հանրապետությունը հարգում է ողջ հայ ժողովրդին, որի մի մասը փրկություն է գտել Աբխազիայում անցյալի ողբերգական իրադարձությունների ժամանակ,- նշել է Բժանիան,- այսօր Աբխազիայի հայ համայնքը ներկայացված է կենտրոնական և տեղական իշխանություններում, հայոց լեզուն և մշակույթը աջակցվում են պետության կողմից, իսկ Հայ Առաքելական եկեղեցու կառույցները գործում են ազատորեն»: Նա նաև ընդգծել է, որ Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերին, որոնք իր վարած քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը։ «Ավելին, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքը եղել է հենց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը»,- հավելել է Բժանիան։

«Pnp.ru» թերթի թղթակցի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը Հայաստանի ղեկավարի հայտարարությունը «անսպասելի» է անվանել։ Նրա խոսքով Փաշինյանն այդ հայտարարությունն արել է մի քանի պատճառով: Նախ, նշել է քաղաքագետը, Հայաստանի վարչապետը «ակնկալում է այն փաստը, որ Վրաստանը կդառնա ինչ որ բարեհոգի միջնորդ իր և Ադրբեջանի միջև»։ «Երկրորդ հերթին նա ամեն կերպ փորձում է, իհարկե, ևս մեկ անգամ նյարդայնացնել Մոսկվային, քանի որ Մոսկվան և Թբիլիսին տարբեր կերպ են պատկերացնում Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային իրավական կարգավիճակը»,-​​շարունակել է Նովիկովը։ Սակայն, ըստ քաղաքագետի, Փաշինյանը չի հասկանում, որ նման հայտարարություններով գժտվում է մեծ հայկական աշխարհի մի մասի հետ։ «Աբխազիայում մեծ հայկական համայնք է ​​ապրում, և նա արդեն արձագանքել է այդ հայտարարությանը դատապարտելով այն»,- պարզաբանել է նա:

ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն իր հերթին անսպասելի ոչինչ չի տեսնում նման հայտարարություններում։ Նա, մասնավորապես, նշել է, որ այդ խոսքերն այն քաղաքականության արտացոլումն են, որը ներկայումս վարում է Հայաստանի ղեկավարությունը։ Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները ճանաչում են միայն այն, ինչը ճանաչում են «ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան երկրները»։ Կռիլովը նաև ընդգծել է, որ Հայաստանը տրանսպորտի հարցում խիստ կախված է Վրաստանից, քանի որ մեկուսացված է այլ ուղղություններով։ «Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով հաղորդակցությունների բացումը հնարավոր չէ, հաղորդակցություն կա միայն Վրաստանի և Իրանի տարածքով»,- պարզաբանել է քաղաքագետը։ Միաժամանակ Կռիլովը նշել է, որ նման հայտարարությունները ոչ մի բանի վրա չեն ազդում։ «Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչված են Ռուսաստանի կողմից, և Ռուսաստանը հուսալիորեն երաշխավորում է այդ հանրապետությունների անվտանգությունը»,- պարզաբանել է նա։ Կռիլովը նաև նշել է, որ Վրաստանի ղեկավարությունը քաջատեղյակ է ներկա իրավիճակին և մի կողմ դնելով աբխազական և հարավօսական խնդիրները հաջողությամբ զարգացնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ հնարավոր բոլոր ոլորտներում։ Միևնույն ժամանակ, քաղաքագետը նշել է, որ կողմնորոշումը դեպի արևմտյան աշխարհ և ԱՄՆ բացասաբար է ազդել Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Նա հիշեցրել է, որ Իրանը չափազանց շահագրգռված է Հայաստանի հետ գործընկերությամբ, և որ Ադրբեջանի և Իրանի միջև կան հակասություններ։ «Այժմ և Իրանը, և Ադրբեջանը հաղթահարել են այդ հակասությունները, քանի որ Իրանի համար չափազանց անցանկալի է Հայաստանում Արևմուտքի ներկայության ավելացումը»,- ասել է վերլուծաբանը։ Եվրոպացի դիտորդների խմբի ներկայությունն այնտեղ դիտվում է որպես տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ավանգարդի ներկայություն, ուստի, ըստ փորձագետի, Իրանն ու Ադրբեջանը այժմ արագ կարգավորում են հարաբերությունները։ «Կողմերը նույնիսկ համաձայնության են եկել, որ Զանգեզուրի միջանցքը անցնի Իրանի տարածքով,- հավելել է նա,- և բացարձակապես կարիք չկա, որ նա անցնի հայկական Սյունիքով այն հեռանկարով, որ այնտեղ կարող են լինել արևմտյան դիտորդներ կամ արևմտյան վերահսկիչներ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular