ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթողը պետք է լինի հայկական ֆուտբոլը. հաղթի՛ր հանուն ֆուտբոլի. Ռոբերտ Արզումանյանը՝ ՀՖՖ ընտրությունների մասին

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն անդրադարձել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների թեմային։

«Մեր ֆուտբոլային աշխարհը կանգնած է նոր ղեկավարի ընտրության առջև, որն առաջնորդելու, ղեկավարելու և առաջ է տանելու այն իր բարեփոխումներով և կառավարմամբ։

Մի փոքր առաջ ընկնեմ և ասեմ, որ ես չունեմ կանխակալ վերաբերմունք ոչ մի թեկնածուի հանդեպ, միշտ գործել եմ հանուն արդարության և հայկական ֆուտբոլի, և հարգում եմ բոլորին, ովքեր առաջնորդվում են արժեքներով։

Ճանաչում եմ թեկնածուներին և անձնական մակարդակում համարում երկուսին էլ լավ մարդ։ Դեմ եմ գործողությունների ընդդեմ սկզբունքով առաջնորդվելուն, այլ՝ հանուն ֆուտբոլի։

Դատարկաբանություն և անընդունելի եմ համարում հանել ակումբն ընդդեմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի։

Ես այժմ չեմ խոսի ծրագրերի մասին, քանի որ վստահ եմ՝ յուրաքանչյուր ծրագիր, մոդել, մեթոդիկա իրագործում են ճիշտ աշխատանքի և որն ամենակարևորն է՝ ճիշտ մարդկային ռեսուրսի, ներքին սոլիդարության շնորհիվ։

Բայց այս ամենի հիմքում ընկած է ամենակարևորը՝ մենտալիտետը․ աշխատանքային մտածելակերպ, որ պետք է ունենա հենց կառավարողը և կոնսոլիդացնի այդպես մտածող և ունակ մարդկանց, և հենց այդ մարդկային ռեսուրսով, որոնք
տիրապետում են աշխատանքին, առաջնորդվի և իրականացնի ծրագրերը։

Բայց տեսնում եմ հակառակ մտածելակերպի դրսևորումներ թեկնածուներից մեկի գործողություններում, թեկուզ և փոքր, բայց մշտապես կրկնվող։

Իսկ փոքր բաներում են հենց դրսևորվում մեծ գործեր անելու անհնարինությունը։

1.Կառավարում, առաջնորդվելով  like  հավաքելու, քննադատությունից (comment-ից) փախչելու մենտալիտետով, ինչի հետևանքով իրապես անհնարին է դառնում կոնսոլիդացնել և ճիշտ աշխատել նպատակներին հասնելու համար, ընտրությունդ դառնում է ձև, այլ ոչ նպատակին հասնելու միջոց։ Գործում է դեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

2.Օբյեկտիվ գնահատական տալու ստացված և չստացված աշխատանքի անկարողություն, որի հետևանքով էներգիան և աշխատանքը ուղղվում են պատճառաբանություններ գտնելուն, պոպուլիստական քայլեր անելուն, այլ ոչ իրական պատճառները հասկանալուն, ինչը կտանի խնդիրների լուծմանը։ Չես հաղթում պրոցեսում՝ պարտված ես վերջնարդյունքում։ Նպատակը դառնում է միջոց։ Աշխատում է ընդդեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

3.Փորձ մրցակից թեկնածուին կապել նախկին բարքերի հետ՝ այդ կերպ փորձելով կասեցնել աջակցություն ստանալու հավանականությունը շատ պարզ պատճառով։ Սակայն, նախկին բարքերը դրսևորվում են մտածելակերպով և գործողություններով, այլ ոչ բարձրաձայնելով։ Աշխատում է ընդդեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

Անկախ ամեն ինչից՝ ես կհամարեմ հաղթանակ, եթե ընտրողն առաջնորդվի մտքի ու սրտի թելադրանքով։

Անկախ նրանից, թե ինչ է լինելու քվեարկության արդյունքում հաղթողի անուն և ազգանունը, հաղթողը պետք է լինի հայկական ֆուտբոլը։

Հաղթի՛ր հանուն ֆուտբոլի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արզումանյանը։

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության համար առաջադրված է երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը:

Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular