ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան. անհետացման վտանգի տակ գտնվող քրիստոնեական պետություն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիական france-catholique.fr հրատարակությունը գրում է, որ ֆրանսիական բանակի սպա, France Catholique հրատարակության թղթակից և սյունակագիր  Ֆրեդերիկ Պոնսը վերջերս հրատարակել է «Կվերանա արդյո՞ք Հայաստանը» գիրքը։ Լրագրող Ֆաբրիս Մադուան հարցազրույց է ունեցել Պոնսի հետ:

-Սեպտեմբերին Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղ՝ հայկական անկլավ, որը վաղուց էր ցանկանում վերադարձնել: Ինչպիսի՞ն է ներկա իրավիճակը։

-Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր 120,000 բնակիչները՝ Արցախի հայերը, փախան թողնելով ամեն ինչ: Նրանք ընդունվեցին Հայաստանի կողմից, որը մեծ ջանքեր է գործադրում նրանց ինտեգրելու համար։ Այնտեղ մնացել են միայն ծերերը, հաշմանդամները կամ չափազանց աղքատները, որոնք չէին կարող հրաժարվել իրենց չնչին ունեցվածքից: Հայ քրիստոնյաները չեն ցանկանում ապրել ադրբեջանական օկուպացիայի տակ արդարացիորեն վախենալով ահաբեկումից և վրեժխնդրությունից։ Նրանք չեն ցանկանում ապրել խտրականության պայմաններում։ Շատ պատմական հուշարձաններ արդեն իսկ թալանվել են, Արցախի նախկին պաշտոնյաները պահվում են Ադրբեջանի բանտերում ոչ արժանապատիվ պայմաններում։

-Պե՞տք է վախենալ նոր պատերազմից։

-Այո: Բաքվի ռեժիմը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի ողջ անկլավը վերադարձնելու մտադրության մասին, որը կորցրել էր 1994 թվականին։ Սեպտեմբերին նա ստացավ ամբողջը, բայց տարածքային ախորժակը դրանով չփակվեց: Ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը հավակնում է իր քրիստոնյա հարևանի տարածքի մի մասին, ներառյալ Սյունիքին՝ Հայաստանի հարավային շրջանին, որն ադրբեջանցիներն անվանում են Զանգեզուր: Ադրբեջանցիները հերքում են այդ տարածաշրջանի հայկական ծագումը։ Ալիևը պնդում է, որ «ներկայիս Հայաստանը պատմականորեն ադրբեջանական հողերի վրա ստեղծված արհեստական ​​պետություն է»... Պաշտոնական տերմինաբանությամբ Բաքուն ոչ թե Հայաստան է անվանում, այլ «Արևմտյան Ադրբեջան»։ Ալիևն ու իր ընկերները հայերին նույնիսկ համեմատում են միջատների հետ, որոնք պետք է ոչնչացվեն։ Այդ քարոզչությունը ցեղասպանության ծրագրավորված գործընթացի առաջին փուլն է։

-Ինչպիսի՞ն կլիներ աշխարհաքաղաքական հետևանքները, եթե Ալիևը հասնի իր նպատակներին:

-Ալիևը և Թուրքիայի նախագահ Էրդողանը հետապնդում են թուրք ստրատեգների վաղեմի երազանքը, որն է տարածքային կապը բոլոր թյուրք ժողովուրդների միջև, Ստամբուլից Կենտրոնական Ասիայով՝ թուրքեր, ադրբեջանցիներ, ուզբեկներ, ղազախներ, թուրքմեններ մինչև չինական Սինցզյան՝ Չինաստանի ույղուրներ: 19-րդ և 20-րդ դարերում կոտորածները, տեղահանությունները և ցեղասպանությունները հենց այդ «նախագծի» առաջին փուլի սկիզբն էին։ Էրդողանն ու Ալիևը 21-րդ դարում նույն նպատակն են հետապնդում: Թյուրքական աշխարհի մշակութային և աշխարհաքաղաքական դաշինքի շահառու կարող է դառնալ մոտ 300 միլիոն մարդ, իսկ սահմանն արևմուտքից արևելք կձգվի ավելի քան 6 հազար կիլոմետր: Սակայն Չինաստանը, Ռուսաստանը և Ամերիկան ​​շահագրգռված չեն Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում այդ նոր մայրցամաքային «կայսրության» ի հայտ գալով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular