ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք դրանում կա իմաստ». Յարմոլինսկին Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Belta.by-ն գրում է, որ BELTA-ի YouTube ալիքի «Թեմայում» նախագծում վերլուծաբան, Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի  արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարի տեղակալ Յուրի Յարմոլինսկին մեկնաբանել է Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայությունը և  նաև կարծիք հայտնել Հայաստանի ԵՄ-ի հետ փոխգործակցության հեռանկարների մասին։

Քննարկելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայությունը, ինչպես նաև Բելառուսի ղեկավարի այն նկատառումը, որ դժգոհությունները պետք է հնչեցնել անձամբ, այլ ոչ թե լրատվամիջոցներում լցոնումների միջոցով, Յուրի Յարմոլինսկին նշել է. «Իհարկե, նրա համար հեշտ է ցատկել Արևմուտքի կողմը, բայց կա՞ արդյոք դրա համար որևէ պատճառ և արդյո՞ք դա Հայաստանի ազգային շահն է, քանի որ այսօրվա թվերը (եթե վերցնենք գոնե Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը) բավականին տպավորիչ են, ընդ որում անգամ առաջին հնգյակում արևմտյան երկրներ չկան: Հայաստանի արտահանման տեմպերը դեպի Ռուսաստան գերազանցում են Հայաստանի արտաքին առևտրի միջին տեմպերին։ Իսկ Արևմուտքն այսօր այլևս հինը չէ։ Եթե նախկինում ԵՄ անդամության թեկնածուներին գայթակղիչ առաջարկներ, բոնուսներ  էին առաջարկում, ապա այսօր դա անմիջապես նախապայմանների ու լրացուցիչ բեռի ամբողջություն է»։

«Ամեն դեպքում, Հայաստանի հետ հարաբերություններում կոմունիկացիոն ճգնաժամը պետք է լուծվի, քանի որ նա դեռ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտն է, և հաշվի առնելով այն հակամարտային ներուժը, որն այսօր կուտակվել է Հյուսիսային Կովկասում, հնարավոր է Երևանի անցումն Արևմուտքի հովանու տակ: Իսկ դա պոտենցիալ լրացուցիչ ապակայունացում կլինի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև ՀԱՊԿ-ի, և մասնավորապես Ռուսաստանի համար: Բայց այսօր միտումը զարգանում է այլ ուղղությամբ, Լոնդոնում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի նախարարները ստորագրել են 2023-2024 թվականների համագործակցության ծրագիր»,- հավելել է վերլուծաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular