ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մազաթափությամբ տառապող աղջկա ցնցող կերպարանափոխությունը՝ Գոհար Ավետիսյանի ջանքերով (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր Instagram-ի հետեւորդներին ցնցել է հերթական աշխատանքով: Այս անգամ նրա հերոսուհին ալոպեցիա (մազաթափություն) կոչվող հիվանդությամբ տառապող մի աղջիկ է, ով Գոհարի թեթեւ ձեռքով կերպարանափոխվում է.

«Երբեմն դժվար է ինչ-որ բան ասել կամ գրել... այսօր այդ օրն է: Անին տառապում է ալոպեցիայով (մազափաթություն՝ պայմանավորված նյարդային համակարգի խնդիրներով): Մինչ օրս հայտնի չէ, թե ինչու է առաջանում այս հիվանդությունն ու ինչպես այն բուժել:

Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը: Ուրեմն՝ եկեք ապրենք այսօրվա օրով եւ երջանիկ լինենք այն ամենի համար, ինչ ունենք»,-իր հրապարակած հոլովակը մեկնաբանել է Գոհարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհար Ավետիսյանն իր բաժանորդներին ցույց էր տվել, թե ինչպես կարելի է «հայկական» դիմահարդարում անել:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular