Մազաթափությամբ տառապող աղջկա ցնցող կերպարանափոխությունը՝ Գոհար Ավետիսյանի ջանքերով (տեսանյութ)
ՎԻԴԵՈՌուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր Instagram-ի հետեւորդներին ցնցել է հերթական աշխատանքով: Այս անգամ նրա հերոսուհին ալոպեցիա (մազաթափություն) կոչվող հիվանդությամբ տառապող մի աղջիկ է, ով Գոհարի թեթեւ ձեռքով կերպարանափոխվում է.
«Երբեմն դժվար է ինչ-որ բան ասել կամ գրել... այսօր այդ օրն է: Անին տառապում է ալոպեցիայով (մազափաթություն՝ պայմանավորված նյարդային համակարգի խնդիրներով): Մինչ օրս հայտնի չէ, թե ինչու է առաջանում այս հիվանդությունն ու ինչպես այն բուժել:
Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը: Ուրեմն՝ եկեք ապրենք այսօրվա օրով եւ երջանիկ լինենք այն ամենի համար, ինչ ունենք»,-իր հրապարակած հոլովակը մեկնաբանել է Գոհարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհար Ավետիսյանն իր բաժանորդներին ցույց էր տվել, թե ինչպես կարելի է «հայկական» դիմահարդարում անել:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE