ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ պատերազմի կանխազգում. Հայաստանը հավաքում է ծանր սպառազինություն ամբողջ աշխարհից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Akcent.site–ը գրում է, որ Հարավային Կովկասում նոր մեծ պատերազմի սպառնալիքը գնալով ավելի իրական է դառնում: Ամերիկացի դիվանագետները կուլիսների հետևում լրջորեն խոսում են Զանգեզուրի (Նախիջևանի) միջանցքի շուրջ հայ-ադրբեջանական նոր հակամարտության հավանականության մասին։ Իսկ այդ ընթացքում Հայաստանը զենք է ստանում աշխարհի տարբեր երկրներից։ Օրինակ Ֆրանսիան Հայաստան է ուղարկել 24 Bastion զրահափոխադրիչներ։ Ակնկալվում է, որ շուտով կուղարկվեն ևս 26 նույն տիպի մեքենաներ, որոնք դեռ «արտադրության փուլում են», ո որի մասին հայտարարվել էՖրանսիայի Սենատի զեկույցում։ Վրաստանի Փոթի նավահանգստում արդեն նկատել են այդ զրահափոխադրիչները։

Հայաստանը Ֆրանսիայից գնել է նաև Ground Master (GM200) ռադարներ և «Միստրալ 3» հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են հայտնաբերել թշնամու ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը 250 կմ հեռավորության վրա։ Իսկ ֆրանսիացի սենատորները պահանջում են, որ հնարավորինս շուտ Հայաստան ուղարկվեն «Caesar» հրետանային համակարգեր։ Ճիշտ է, այս առաջարկը կարող է... ուշացած լինել, քանի որ Հայաստանն արդեն Հնդկաստանից պատվիրել է 155 մմ տրամաչափի MArG 155 անիվավոր ինքնագնաց հաուբիցներ։

Հայաստանը խոստացել է տեղակայել Հնդկաստանի բանակի ուսումնական թիմ տեղի զինվորականներին պատրաստելու համար։ Սակայն ֆրանսիացիներն ավելի արագ են գործել քան հնդիկները: Ֆրանսիան պատրաստ է նաև օպերատիվ ուսումնական ստորաբաժանումներ (DTP) ուղարկել Հայաստան, որպեսի նրանց ցամաքում և լեռներում մարտական ​​հմտություններ վարելու և դիպուկահար կրակոցներ պատրաստելու դասընթացներ անցկացնեն: Փոխադարձ կապերի ամրությունն այնքան մեծ է, որ անգամ պաշտպանության հարցերով կցորդ կլինի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։

 Բայց Հայաստանի ու Ֆրանսիայի մերձեցումը զայրացնում է Իլհամ Ալիևին: Ադրբեջանը, որն ինքը զենք է գնում Թուրքիայից և Իսրայելից, Ֆրանսիային մեղադրում է «հակամարտություն հրահրելու ու սրացման» մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular