ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխզիջում են բարբաջում, որն արդեն կայացել է.Մենք կորցրել ենք Հյուսիսային Արցախը

ՎԻԴԵՈ

Լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գիրքը, որը ներկայացնում է հայկական պատմական հուշարձանների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների վարած տևական ժխտողական քաղաքականությունը: Ներկայացված է մոտ 120 հուշարձան:

«Ամեն տարի նորանոր հուշարձանների ոչնչացման մասին տվյալներ են ի հայտ գալիս: Ադրբեջանցիները աշխարհից աննկատ վերացնում են ամեն ինչ: Դեևս 1960-ական թվականներին բոլոր քրիստոնեական հուշարձանները քնից արթնանալով հայտարարեցին աղվանական, աղվաններին էլ՝ իրենց նախնի, սակայն 1991 թվականից ի վեր անգամ այս սուտը չխնայեցին: Հենց Նախիջևանի տարածքում հայկական բոլոր հուշարձանները՝ սկսած Հին Ջուղայի գերեզմանոցից մինչև վեջին վանք-մատուռը ոչնչացվել են: Նախիջևանում մենք այլևս չունենք հայկական ոչ մի պատմական հուշարձան:

Այսինքն, ադրբեջանցիներն անգամ իրենց ստերից գլուխ չեն հանում ու տեր չեն կանգնում դրանց: Փաստորեն մենք առնչվում ենք քաղաքակրթությունից իսկապես դուրս գտնվող մի պետական կազմավորման հետ, որն անփառունակ վանդալիզմին մասնակից է դարձրել նաև բանակին, քանի որ մեծ մասամբ նրանց միջոցով է վերացվում այս ամենը:

Ավելին՝ նրանց ԱԳ նախարար Մամեդյարովը Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման ժամանակ լկտիաբար հայտարարում է, թե  դա հայտնի չէ որտեղ է, ինչ-որ խորանարդաձև քարերի հետ գործ ունենք, դա մեր նախնիներինն է և այլ նման զառանցանքներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Չնայած այն ուրախությանը, որ պատմությունը փաստող գիրք կա, հուշարձանագետը մի փոքր մտահոգված էր.

«Մոտ 11 տարի առաջ «Հյուսիսիային Արցախ» գրքի անգլերեն տարբերակն էր հրատարակվել: Սա մեր հայրենիքի այն տարածքն է, որը մինչ օրս բռնազավթված է: Կորցրել ենք կարևոր օրրանը, սակայն պետական մակարդակով միջազգային ոչ մի ատյանում խնդիրը չենք ներկայացրել: Նման գրքերը կարող են օգտակար լինել մեր պետական քաղաքականության մեջ, զենքի նշանակություն ունեն, սակայն կարծես թե մեր պետությունը ցանկություն չունի դիվանագիտական ճակատում օգտվել դրանից: Այս գիրքը մերկացնում է այդ երկրին: Իսկ այստեղ փոխզիջում են բարբաջում, այնինչ ի դեմս Հյուսիսային Արցախի կորստի՝ փոխզիջումն ի վնաս հայկական կողմի արդեն կայացել է: Մենք ավելի ի՞նչ պետք է զիջենք»,-նկատեց Սամվել Կարապետյանը:

Անի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular