Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փոխզիջում են բարբաջում, որն արդեն կայացել է.Մենք կորցրել ենք Հյուսիսային Արցախը

ՎԻԴԵՈ

Լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գիրքը, որը ներկայացնում է հայկական պատմական հուշարձանների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների վարած տևական ժխտողական քաղաքականությունը: Ներկայացված է մոտ 120 հուշարձան:

«Ամեն տարի նորանոր հուշարձանների ոչնչացման մասին տվյալներ են ի հայտ գալիս: Ադրբեջանցիները աշխարհից աննկատ վերացնում են ամեն ինչ: Դեևս 1960-ական թվականներին բոլոր քրիստոնեական հուշարձանները քնից արթնանալով հայտարարեցին աղվանական, աղվաններին էլ՝ իրենց նախնի, սակայն 1991 թվականից ի վեր անգամ այս սուտը չխնայեցին: Հենց Նախիջևանի տարածքում հայկական բոլոր հուշարձանները՝ սկսած Հին Ջուղայի գերեզմանոցից մինչև վեջին վանք-մատուռը ոչնչացվել են: Նախիջևանում մենք այլևս չունենք հայկական ոչ մի պատմական հուշարձան:

Այսինքն, ադրբեջանցիներն անգամ իրենց ստերից գլուխ չեն հանում ու տեր չեն կանգնում դրանց: Փաստորեն մենք առնչվում ենք քաղաքակրթությունից իսկապես դուրս գտնվող մի պետական կազմավորման հետ, որն անփառունակ վանդալիզմին մասնակից է դարձրել նաև բանակին, քանի որ մեծ մասամբ նրանց միջոցով է վերացվում այս ամենը:

Ավելին՝ նրանց ԱԳ նախարար Մամեդյարովը Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման ժամանակ լկտիաբար հայտարարում է, թե  դա հայտնի չէ որտեղ է, ինչ-որ խորանարդաձև քարերի հետ գործ ունենք, դա մեր նախնիներինն է և այլ նման զառանցանքներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Չնայած այն ուրախությանը, որ պատմությունը փաստող գիրք կա, հուշարձանագետը մի փոքր մտահոգված էր.

«Մոտ 11 տարի առաջ «Հյուսիսիային Արցախ» գրքի անգլերեն տարբերակն էր հրատարակվել: Սա մեր հայրենիքի այն տարածքն է, որը մինչ օրս բռնազավթված է: Կորցրել ենք կարևոր օրրանը, սակայն պետական մակարդակով միջազգային ոչ մի ատյանում խնդիրը չենք ներկայացրել: Նման գրքերը կարող են օգտակար լինել մեր պետական քաղաքականության մեջ, զենքի նշանակություն ունեն, սակայն կարծես թե մեր պետությունը ցանկություն չունի դիվանագիտական ճակատում օգտվել դրանից: Այս գիրքը մերկացնում է այդ երկրին: Իսկ այստեղ փոխզիջում են բարբաջում, այնինչ ի դեմս Հյուսիսային Արցախի կորստի՝ փոխզիջումն ի վնաս հայկական կողմի արդեն կայացել է: Մենք ավելի ի՞նչ պետք է զիջենք»,-նկատեց Սամվել Կարապետյանը:

Անի Կարապետյան

Եվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացել
Ամենադիտված