ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


USAID-ը 10 մլն դոլար կծախսի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rt.com-ն գրում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) փնտրում է կատարողներ Հայաստանում մարդու իրավունքների խթանման ծրագիր իրականացնելու համար։ Ամերիկացի փորձագետները մտադիր են պայքարել «հիմնարար ազատությունների» համար և ամրապնդել երկրի իրավական-նորմատիվային դաշտը։ RT-ն ծանոթացել է ծրագրի տեքստին։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ուսումնասիրություն է իրականացնում 10 միլիոն դոլար բյուջեով նոր նախագծի նկատմամբ կազմակերպությունների հետաքրքրությունը որոշելու համար։ «ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելությունը մշակում է «Մարդու իրավունքների առաջընթացը Հայաստանում» խորագրով ծրագիր, որի նպատակն է զարգացնել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները Հայաստանում կանխարգելելով և արձագանքելով մարդու իրավունքների խախտումներին, ինչպես նաև ամրապնդելով իրավունքների պաշտպանությունը», - նշվում է փաստաթղթում։

Այսպիսով, ամերիկացի փորձագետները մտադիր են ուժեղացնել մարդու իրավունքների ինստիտուտները և վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև «բարձրացնել իրավունքների պաշտպանության հանրային պահանջարկը և բարելավել դրանց հասանելիությունը»: Այդ դեպքում մարդու իրավունքները «ավելի պաշտպանված» կլինեն, իսկ խախտումներն այդ ոլորտում ավելի արդյունավետ կկանխվեն ու կվերացվեն, համոզված են USAID-ում։

Քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակի կարծիքով ամերիկյան այդ ծրագիրը կդառնա Հայաստանի հերթական «բուժումը»։

«Այժմ նրանք (Միացյալ Նահանգները) ակտիվորեն ձեռնամուխ են եղել Հայաստանի գործընթացին։ USAID-ը կազմակերպություն է, որը ներգրավված է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում էներգետիկայի և բանկային ոլորտներում: Այն, ինչ հիմա նրանք անում են, առաջին քայլն է։ Նրանք նայում են, թե ինչի վրա պետք է կենտրոնացնեն իրենց ուշադրությունը, որպեսզի Հայաստանը վերածեն հերթական հակառուսականության»,- RT-ի հետ զրույցում նշել է փորձագետը։ Նախկինում USAID-ը նախատեսում էր աջակցություն ցուցաբերել Հայաստանին հաղորդակցության հարցերում և բարձրացնել երկրի ներսում կառավարության նկատմամբ վստահության մակարդակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular