ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … լապշակտրիչ

ՖՈՏՈ

Խմորային ուտեստները ժողովուրդներից յուրաքանչյուրի մշակույթի անբաժանելի մասն են։ Իսկ որտե՞ղ է եկել մակարոնեղենի այնպիսի տեսակը, ինչպիսին լապշան է: Ներկայումս հաստատ հնարավոր չի եղել պարզել դա, սակայն հայտնի է, որ մ.թ.ա 4-րդ դարով թվագրվող էտրուսկական հարթաքանդակների վրա կան լապշա պատրաստող մարդկանց պատկերներ։ Թե ինչ լեզվից է առաջացել «լապշա» բառը նույնպես անհայտ է։ Դրա մասին առաջին պաշտոնական հիշատակումը վերաբերում է մ.թ.ա 2-րդ հազարամյակին և տանում է մեզ Հին Չինաստան: Եվրոպայում լապշան հայտնվել է ճանապարհորդ Մարկո Պոլոյի շնորհիվ, ով դա բերել է Չինաստանից 1292 թվականին։
Բոլորը գիտեն, թե ինչ է լապշան, դա ալյուրից, ձվից և աղից շաղախված խմորի բարակ երկար շերտեր են։ Նախկինում տանտիրուհիները ստիպված էին շատ ժամանակ ծախսել խմորը ձեռքով կտրելու վրա։ Ընդ որում խոհարարության գործընթացում ոչինչ չի փոխվել մինչև 20-րդ դարը, քանի դեռ Իտալիայից ներգաղթյալ Անջելո Վիտանտոնիոն 1906 թվականին արտոնագիր չի ստացել  առաջին լապշա կտրող սարքի գյուտի համար: Հետո նման սարքերի վաճառքն իրականացվել են Villa Ware ընկերության միջոցով, որը գոյություն ունի մինչ օրս, սակայն այլևս չի պատկանում Վիտանտոնիո ընտանիքին: Առաջին լապշակտրիչը պատրաստված է եղել չուգունից, պողպատից և ունեցել է փայտե բռնակ։ Հզոր պտուտակների օգնությամբ սարքն ամրացվել է սեղանին հեշտ օգտագործման համար։ Կառուցվածքը բարդ չի եղել կորպուս, չորս գլանակ և բռնակ։ Սկզբում կոշտ խմորը ձեռքով մի քանի անգամ գնդվում էր, այնուհետև  անց էր կացվում զույգ փայտե գլանների միջով դառնալով էլ ավելի բարակ։ Միայն դրանից հետո էր շերտը կտրտվում շեղբերով հագեցած մետաղական մյուս գլանների միջոցով։
Ներկայումս էլ ձեռքի լապշակտրիչները դեռևս մեծ պահանջարկ ունեն խոհարարների և սիրողների շրջանում: Ներկայումս լապշակտրիչները պատրաստվում են չժանգոտվող պողպատից, բայց դրանց կառուցվածքը գրեթե ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Նման սարքերը ամրացված են սեղանին, ունեն 18 սմ չափի գլաններ և մոտ 3 կգ քաշ։ Թերևս միակ նորամուծությունը, որը նրանց տարբերում է իրենց նախնուց, հատուկ վարդակներն են, որոնք թույլ են տալիս պատրաստել տարբեր տեսակի լապշա, բացի դա կա խմորի թերթիկի հաստությունը և կտրվածքի լայնությունը կարգավորելու հնարավորություն: Ընդ որում ներկայումս այդ խոհանոցային սարքի օգնությամբ կարելի է պատրաստել ոչ միայն տարատեսակ մակարոնեղեն, այլ նաև պելմենիներ, խինկալի, հարթ տորթեր։
Հետագայում տնական լապշա պատրաստելու գործում նորույթ է դարձել  էլեկտրական լապշակտրիչը։ Խոհանոցային պարագաների արտադրությամբ զբաղվող ընկերությունները համեմատաբար վերջերս են սկսել թողարկել նման սարքեր: Հիմա մարդուց պահանջվում է միայն խմոր պատրաստել, իսկ մեքենան ստանձնում է ինչպես գրտնակելու, այնպես էլ կտրելու գործը։ Անկասկած դրանք առավելություններն են ժամանակի և աշխատանքի խնայողության տեսակետից: Ժամանակակից էլեկտրական լապշակտրիչը կարող է րոպեում արտադրել մինչև 300 գրամ լապշա: Եվ դա անելու համար հարկավոր չէ անվերջ պտտել բռնակը, պարզապես պետք է սեղմել միացման կոճակը: Ամենից հաճախ նման սարքերում կարելի է ընտրել միայն խմորի շերտի լայնությունն ու հաստությունը, լրացուցիչ վարդակներ ներառված չեն, քանի որ մարմինը միաձույլ է։ Բացի դա որոշ ընկերություններ ընտրել են ալյումինը որպես գլանների նյութ, քանի որ խմորը գործնականում չի կպչում դրան, և սարքը մաքրելու համար պարզապես պետք է սրբել մակարոնեղենի կտրիչը չոր շորով կամ մաքրել խոզանակով:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular