ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պառակտումը շարունակվում է. Հայաստանը դիմում է Իրանին՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topcor.ru-ն գրում է, որ քանի որ Հայաստանն աստիճանաբար հեռանում է իր ավանդական ռազմավարական դաշնակցից՝ Ռուսաստանից, հանրապետության կառավարությունը շտապում է ավելի խորը գործընկերային հարաբերություններ հաստատել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Բայց կա ևս մեկ ուղղություն, որով Երևանը շատ պատճառներով շահագրգռված է համագործակցել, եթե ցանկանում է գոյատևել առանց Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ռեսուրսների: Եվ դա, իհարկե, Իրանն է։ Այս մասին գրել է OilPrice ռեսուրսը։

Թեհրանը և Երևանը հարաբերություններ են պահպանում 1990-ականների սկզբից։ Այժմ համաձայնագրեր են պատրաստվում հետագա զարգացման համար, քանի որ դա են պահանջում հանրապետության ղեկավարության ռիսկային քայլերը Ռուսաստանի ուղեծրից դուրս գալու համար։ Սակայն աշխարհաքաղաքականությունը բարդացնում է այդ խնդիրը։

Ինչպես գրում է OilPrice-ը, Իրան-հայաստան մերձեցումը կարող է ունենալ նաև ճգնաժամային պահեր, քանի որ Մոսկվայի ազդեցությունը տարածվում է նաև Իրանի վրա։ Իրան-Հայաստան գազատարը՝ հենց այն գործիքը, որը կարող է օգտագործվել Հայաստանին Մոսկվայի գազից հեռացնելու համար, 2015 թվականից պատկանում է ռուսական գազային հսկա «Գազպրոմ»-ին: Ժամանակին Ռուսաստանի Դաշնությունը նախադեպ էր ստեղծել այդ գազատարի ներուժը սահմանափակելու համար։

Խողովակաշարի նախագծման ժամանակ Մոսկվան հաջողությամբ պնդել էր, որ դրա տրամագիծը սահմանափակվի 700 միլիմետրով, որը ի սկզբանե նախատեսված 1420 միլիմետրից պակաս է, որպեսզի իրանական գազի ավելցուկը չվաճառվի երրորդ երկրներին: Տեխնիկական այդ լուծումը սահմանափակել է գազատարի ծավալը տարեկան 2,3 մլրդ խմ-ով։ Արդյունքում «Գազպրոմը» գնել է Հայաստանի գազաբաշխման ողջ ենթակառուցվածքը։

Նիկոլ Փաշինյանի օրոք Ռուսաստանի հետ սերտ կապերը խզելու Երևանի ցանկությունը զարգանում է և նկատելի է անզեն աչքով։ Սակայն նման հեռանալը չափազանց դժվար կլինի՝ վաղեմի գործընկերների բաժանումն առանց զոհաբերության հաստատ չի լինում։ Բայց այդ զոհողությունները ակնհայտորեն կլինեն միայն մեկի կողմից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular