ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուդուկի լեգենդը. համերգ՝ նվիրված Ջիվան Գասպարյանի ծննդյան 95-ամյակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական գալա-համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երեկոյին կհնչի հայկական ժողովրդական երաժշտությունը, հայկական դուդուկի ջերմաշունչ մեղեդիները, էթնո-ջազային կոմպոզիցիաներ, հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքեր։ Երաժշտական բազմաժանր ստեղծագործությունների կատարումներով երջանկահիշատակ Ջիվան Գասպարյանին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Ջիվան Գասպարյան կրտսերը (դուդուկ), Արտո Թունչբոյաջյանը (երգիչ, թմբկահար), Արտյոմ Մանուկյանը (թավջութակահար), Գարեգին Առաքելյանը (ստեղնաշարային գործիքներ, «Գաթա» բենդ)։ Համերգին կմասնակցի նաև  Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, որի կազմում Ջիվան Գասպարյանը որպես դուդուկահար իր առաջին քայլերն է արել, իսկ իր առաջին ելույթները կայացել են հենց «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին կցուցադրվեն նաև արխիվային կադրեր Գասպարյանի կատարումներից: 

Ջիվան Գասպարյանն աշխարհին դուդուկը ներկայացրել է նորովի և երկար տարիներ այս հինավուրց հայկական երաժշտական գործիքի համբավը տարածել ամբողջ աշխարհով մեկ։ 2005 թվականին հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց: 2008-ին մեծ հոբելյանական համերգով նշվել է Ջիվան Գասպարյանի 80-ամյակը. այս առիթով առաջին անգամ Հայաստան են ժամանել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպիսիք են Պիթեր Գեբրիելը, Զուկեռոն, Ալան Փարսոնս Փրոջեքթը, Անդրեաս Ֆոլենվայդերը և այլք:

Մեծանուն արվեստագետն արժանացել է բազմաթիվ մրցանակների և կոչումների. 1957 թվականին ստացել է իր առաջին մրցանակը, 1959-ին՝ առաջին ոսկե մեդալը UNESCO-ի հովանավորության ներքո կայացած չորրորդ միջազգային փառատոնում։ Հետագայում ևս մասնակցել է նույն  մրցույթին՝ շահելով մրցանակներ։ 1973 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի, իսկ 1978-ին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։ 2000-ին ճանաչվել է Երևանի պատվավոր քաղաքացի, 2001-ին արժանացել  ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։  2001 թ. արժանացել է Ամերիկյան  «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի, 2002-ին՝ «Womex Award» միջազգային մրցանակի, իսկ 2006 թ. ԱՄՆ-ում ներկայացվել է «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի։ 2017-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ստացել է 1-ին աստիճանի շքանշան:

Ջիվան Գասպարյանը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ, որոնց թվում են՝ Բրայան Ինոն, Բրայան Մեյը, Փիթեր Գեբրիելը, Լայոնել Ռիչին, Հանս Զիմերը, Ջերի Գոլդսմիթը, Գրեմ Ռեվելը, Լարա Ֆաբիանը, «Քրոնոս» կվարտետը և այլք: Դուդուկի մեծ վարպետը տասնյակ տարիներ պատվով ներկայացրել է աշխարհին հայ մշակույթը, համերգներով հանդես եկել աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր բեմերում՝ դառնալով հայ ազգային երաժշտական մշակույթի դեսպանը աշխարհով մեկ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular