Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Դուդուկի լեգենդը. համերգ՝ նվիրված Ջիվան Գասպարյանի ծննդյան 95-ամյակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական գալա-համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երեկոյին կհնչի հայկական ժողովրդական երաժշտությունը, հայկական դուդուկի ջերմաշունչ մեղեդիները, էթնո-ջազային կոմպոզիցիաներ, հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքեր։ Երաժշտական բազմաժանր ստեղծագործությունների կատարումներով երջանկահիշատակ Ջիվան Գասպարյանին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Ջիվան Գասպարյան կրտսերը (դուդուկ), Արտո Թունչբոյաջյանը (երգիչ, թմբկահար), Արտյոմ Մանուկյանը (թավջութակահար), Գարեգին Առաքելյանը (ստեղնաշարային գործիքներ, «Գաթա» բենդ)։ Համերգին կմասնակցի նաև  Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, որի կազմում Ջիվան Գասպարյանը որպես դուդուկահար իր առաջին քայլերն է արել, իսկ իր առաջին ելույթները կայացել են հենց «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին կցուցադրվեն նաև արխիվային կադրեր Գասպարյանի կատարումներից: 

Ջիվան Գասպարյանն աշխարհին դուդուկը ներկայացրել է նորովի և երկար տարիներ այս հինավուրց հայկական երաժշտական գործիքի համբավը տարածել ամբողջ աշխարհով մեկ։ 2005 թվականին հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց: 2008-ին մեծ հոբելյանական համերգով նշվել է Ջիվան Գասպարյանի 80-ամյակը. այս առիթով առաջին անգամ Հայաստան են ժամանել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպիսիք են Պիթեր Գեբրիելը, Զուկեռոն, Ալան Փարսոնս Փրոջեքթը, Անդրեաս Ֆոլենվայդերը և այլք:

Մեծանուն արվեստագետն արժանացել է բազմաթիվ մրցանակների և կոչումների. 1957 թվականին ստացել է իր առաջին մրցանակը, 1959-ին՝ առաջին ոսկե մեդալը UNESCO-ի հովանավորության ներքո կայացած չորրորդ միջազգային փառատոնում։ Հետագայում ևս մասնակցել է նույն  մրցույթին՝ շահելով մրցանակներ։ 1973 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի, իսկ 1978-ին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։ 2000-ին ճանաչվել է Երևանի պատվավոր քաղաքացի, 2001-ին արժանացել  ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։  2001 թ. արժանացել է Ամերիկյան  «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի, 2002-ին՝ «Womex Award» միջազգային մրցանակի, իսկ 2006 թ. ԱՄՆ-ում ներկայացվել է «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի։ 2017-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ստացել է 1-ին աստիճանի շքանշան:

Ջիվան Գասպարյանը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ, որոնց թվում են՝ Բրայան Ինոն, Բրայան Մեյը, Փիթեր Գեբրիելը, Լայոնել Ռիչին, Հանս Զիմերը, Ջերի Գոլդսմիթը, Գրեմ Ռեվելը, Լարա Ֆաբիանը, «Քրոնոս» կվարտետը և այլք: Դուդուկի մեծ վարպետը տասնյակ տարիներ պատվով ներկայացրել է աշխարհին հայ մշակույթը, համերգներով հանդես եկել աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր բեմերում՝ դառնալով հայ ազգային երաժշտական մշակույթի դեսպանը աշխարհով մեկ։

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել էՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինի հետ քննարկել եվրոպացիներին բանակցություններում ներգրավելու հարցը. Քուշներ«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. ՈւշակովԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ. ՄեդինսկիԳալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցՌուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ չեն ձեռք բերվել. ՌԴ նախագահի օգնականԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել էՆոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքիցՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀորմուզի նեղուցում լցանավը պայթել է ականի վրա. նավում hրդեհ է բռնկվելԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըՇենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկnրներԿասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՌուսական պատվիրակությունը Աբու Դաբիում Եվրոպայի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել. ՊեսկովՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է, ուստի Թեհրանը համաձայն չէ դրա արտահանմանը երկրի սահմաններից դուրս. ՌեզայիԾանոթ ու միարժամանակ անհայտ … սեյսմոգրաֆՍպասվում են տեղումներ նաև ձյան և ձնախառն անձրևի տեսքովԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Փիթ Հեգսեթի իմփիչմենթի ընթացակարգ նախաձեռնելու փորձը«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին«Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմիցՊաղեստինամետ ցուցարարները Բայդենի և նրա ընտանիքի վրա կաթի փաթեթներ են նետելԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. ՓեզեշքիանՀանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված