ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական լրատվամիջոցներ. գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատարան չեն բերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի «գործով» նիստը հետաձգվել է` նրան դատարան չբերելու պատճառով։ Ոսկանյանին դատարան չբերելու պատճառները չեն հաղորդվել։ Նրա վիճակի մասին նույնպես տեղեկություններ չկան։

Նոյեմբերի 30-ին նախատեսված նիստի մասին հայտարարվել էր նախօրեին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նիստը պետք է կայանար Սաբունչու շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։ Ոսկանյանը մեղադրվում է ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու պատրաստության մեջ։

2023 թվականի օգոստոսի 16-ին պահեստազորի և ուսումնական ճամբարի մասնակից Գ.Վ.-ն ինքնակամ լքել է մարտական ​​դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։

 

Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի ձերբակալել է Ոսկանյանին։ Ադրբեջանն իր ավանդական ոճով մի քանի հոդվածներով քրեական գործ է սարքել Ոսկանյանի, ինչպես նաև այլ հայ բանտարկյալների դեմ։

Հաղորդվում է, որ նիստը հետաձգվել է դեկտեմբերի 4-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular