ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել. Բլինկեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել: Այս մասին գրում է aljazeera.com-ը:

«Բոլորիս համար խաղադրույքները պարզ են. Մենք պետք է հստակ ուղերձ հղենք՝ ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմանները վերագծել», - ասել է պետքարտուղարը՝ խոսելով Ուկրաինայի մասին:

Բլինկենը նկատել է, որ ոմանք հարցականի տակ են դնում, թե արդյոք Արևմուտքը «պե՞տք է շարունակի մնալ Ուկրաինայի կողքին»:

«Այսօր այստեղ՝ ՆԱՏՕ-ում, պատասխանը պարզ է և անսասան: Մենք պետք է և կշարունակենք աջակցել Ուկրաինային: Ապահովել, որ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը մնա որպես ռազմավարական ձախողում, այսօր կենսական է», - ասել է Բլինկենը:

Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից օգտագործվող հարձակողական անօդաչու թռչող սարքերի մեծ մասը արտադրվել և մատակարարվել է Իրանի կողմից՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեան Մոսկվային զենք է մատակարարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular