Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել. Բլինկեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել: Այս մասին գրում է aljazeera.com-ը:
«Բոլորիս համար խաղադրույքները պարզ են. Մենք պետք է հստակ ուղերձ հղենք՝ ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմանները վերագծել», - ասել է պետքարտուղարը՝ խոսելով Ուկրաինայի մասին:
Բլինկենը նկատել է, որ ոմանք հարցականի տակ են դնում, թե արդյոք Արևմուտքը «պե՞տք է շարունակի մնալ Ուկրաինայի կողքին»:
«Այսօր այստեղ՝ ՆԱՏՕ-ում, պատասխանը պարզ է և անսասան: Մենք պետք է և կշարունակենք աջակցել Ուկրաինային: Ապահովել, որ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը մնա որպես ռազմավարական ձախողում, այսօր կենսական է», - ասել է Բլինկենը:
Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից օգտագործվող հարձակողական անօդաչու թռչող սարքերի մեծ մասը արտադրվել և մատակարարվել է Իրանի կողմից՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեան Մոսկվային զենք է մատակարարում։