ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստորագրված ցուցակները չպետք է բացարձակ գաղտնի լինեն. Դավիթ Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակները չպետք է հրապարակվեն, սակայն դրանք նաեւ չպետք է բացարձակ գաղտնի լինեն: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտաան հանաժողովում Ընտրական օրենսգրքի վերավերյալ հրավիրված քննարկմանն ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին:

«Բոլոր շահագրգիռ անձինք, տվյալ պարագայում խոսքը վերաբերում է դիտորդների, վստահված անձանց համար այդ ցուցակները պետք է հասանելի լինեն: Դրա համար մենք առաջարկում ենք մեխանիզմ, որպեսզի դիտորդները եւ վստահված անձինք կարողանան ցուցակներին ծանոթանալու պահանջներ ներկայացնել: Մենք առաջարկում ենք նրանց տրամադրել մինչեւ 2 ժամ ժամանակ, որից նա կկարողանա նշումներ կատարել»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Նա հստակեցրեց, որ ստորագրված ցուցակներից քաղվածքներ անելը հետապնդում է մի նպատակ՝ դատարան դիմելու պատշաճ հայց պատրաստել: «Մեր կարծիքով այս մեխանիզմը քայլ առաջ է, քանի որ շահագրգիռ կողմերը ընտրական ցուցակի հետ ծանոթանալու հնարավորություն են ստանում առանց վերահաշվարկի պահանջի»,- պարզաբանեց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նոր Ընտրական օրենսգրքի նախագծում ցուցակներին ծանոթանալու համար սահմանված մինչեւ 2 ժամ ժամանակը պայմանական է: «Մենք կարող ենք միասին քննարկել եւ գտնել, թե որքան ժամանակ է դրա համար պետք»,- ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular