ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Իրանին կասկածել է իսրայելցի միլիարդատիրոջ նավի վրա հարձակման մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելցի միլիարդատիրոջը պատկանող բեռնանավը Հնդկական օվկիանոսում ենթարկվել է հավանաբար իրանական անօդաչուի գրոհին, АР գործակալությանը շաբաթ օրը տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

«CMA CGM Symi» նավի վրա հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ օրը։

Գործակալության հետ անունը չնշելու պայմանով զրուցած ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ նավը, որը նավարկում է Մալթայի դրոշի ներքո, «միջազգային ջրերում գտնվելով՝ ենթադրաբար գրոհի է ենթարկվել Shahed-136 անօդաչուի կողմից», որը եռանկյունաձեւ է եւ ռումբ է կրում։

 

Նրա խոսքով՝ անօդաչուն պայթել է, ինչի հետեւանքով նավը վնասվածք է ստացել, բայց անձնակազմից ոչ ոք չի տուժել։

«Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին»,- ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը։

Նա չի նշել, սակայն, թե ինչ հետախուզական տվյալներ են հավաքել ամերիկացի զինվորականները, որոնք թույլ կտային ենթադրել, որ գրոհի հետեւում կանգնած է Իրանը։

«Հարձակումն, ամենայն հավանականությամբ, նպատակաուղղված էր, քանի որ նավը կապված է Իսրայելի հետ Eastern Pacific Shipping ընկերության միջոցով»,- AP-ին ասել են Ambrey մասնավոր հետախուզական ընկերությունում։

Symi նավը պատկանում է Eastern Pacific Shipping սինգապուրյան ընկերությանը, որը վերահսկվում է իսրայելցի միլիարդատեր Իդան Օֆերի կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular