ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարերային աղետի զոհ դարձած Նարեկը պատրաստվում էր ամուսնանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2  ամիս առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, դեռևս չպարզված հանգամանքներում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը և խոշոր հրդեհը խլեց հարյուրավոր կյանքեր, մեծ մասը՝ Ստեփանակերտից։ Նրանցից մեկը Նարեկ Հովսեփյանն էր։

Մայրը՝ Լուսինեն, MediaHub-ին պատմում է, որ  3 տղա ունի, բոլորին միայնակ է մեծացրել, քանի որ 2005 թվականին հատուկ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է ամուսինը՝ Սարիբեկ Հովսեփյանը։ 

«Մայրը չի կարող երեխաների մեջ տարբերություն դնել, 3-ն էլ իմն են, բայց Նարեկիս սիրտն ուրիշ էր։ Այնպես հոգատար, այնքան ծնողամեծար զավակ էր Նարեկը, որ միշտ տղաներիս` Նվերին ու Նորայրին ասում էի օրինակ վերցրեք Նարեկից»,- ասում է տիկին Լուսինեն։ 

Եղբոր մասին անցյալով չի կարողանում խոսել փոքր եղբայրը՝ Նորայրը։ «Նա մի՛շտ ներկա է»,- ասում է։

«Երբ սկսվեց պատերազմը, Նարեկը ծառայության մեջ էր։ Առաջին հրթիռն ընկել է իրենց մոտ, ինքը հրաշքով է փրկվել։ Մեկ օրվա ընթացքում չեք պատկերացնում մեր ու հատկապես մորս ապրումները։ Ինքը դիտարկման վերահսկման խմբի մշտադիտարկման կետում էր, որը հաճախ էր հայտնվում ադրբեջանցիների թիրախում։ Երբ ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, Նարեկը եկավ, մտածում էինք միայն դժոխքի ճանապարհով անվտանգ անցնելու մասին։ Դժվար էր տունը լքելը։ Մայրս մեզ միայնակ է պահել, մենք փոքր ենք եղել, և տունն ինքն է պահել։ Մեզ հասցրել է մի տարիքի, երբ արդեն մամային մենք էինք պահում։ Վատ չէինք ապրում։ Նարեկի մահով ու մեզ պարտադրված գաղթով ամեն ինչ փոխվեց։ Ոչինչ էլ առաջվանը չի լինելու»։ 

Նարեկն ընտանիքին տարհանելու համար անհրաժեշտ վառելիք չուներ։ Մի քանի օր տարբեր լցակայաններում հերթ կանգնելուց հետո ընկերների առաջարկով սեպտեմբերի 25-ի երեկոյան ինքն էլ Հայկազովի տարածք էր գնացել։ Մայրն ու եղբայրները տեղեկություն չունեին պայթյունի մասին, բայց տեսնելով, որ Նարեկն ուշանում է, սկսել են որոնել։ Հետո, երբ իմացան կատարվածի մասին, մինչև վերջ հույս են պահել, որ կհայտնվի։ 

«Ստեփանակերտում և այստեղ գալուց հետո Երևանում ու ամբողջ Հայաստանի հիվանդանոցներում երկար ենք փնտրել Նարեկին։ Որևէ տեղեկություն չգտանք, բայց ամենավատի մասին էլ չէինք ուզում մտածել մինչ այն պահը, երբ դատաբժշկական փորձաքննությամբ նույնականացվեց նաև եղբորս ինքնությունը»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Նորայրը մասնագիտությամբ բժիշկ է։ Նարեկին փնտրելիս տասնյակ հոգու առաջին օգնություն է ցուցաբերել Ստեփանակերտի հիվանդանոցում։ Երբ տեղահանվել են Հայաստան, Նարեկին ողջ գտնելու հույսով աշխատանքի է անցել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Նարեկը նշանադրված էր։ Սիրելիի հետ սպասում էին՝ շրջափակումն ավարտվի, ընտանիք կստեղծեն։ 2 ամիս առաջ կատարվածը դժբախտ պատահար չէր, այլ ողբերգություն, հարված, որ հասցվեց հարյուրավոր ընտանիքների։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular