Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարերային աղետի զոհ դարձած Նարեկը պատրաստվում էր ամուսնանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2  ամիս առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, դեռևս չպարզված հանգամանքներում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը և խոշոր հրդեհը խլեց հարյուրավոր կյանքեր, մեծ մասը՝ Ստեփանակերտից։ Նրանցից մեկը Նարեկ Հովսեփյանն էր։

Մայրը՝ Լուսինեն, MediaHub-ին պատմում է, որ  3 տղա ունի, բոլորին միայնակ է մեծացրել, քանի որ 2005 թվականին հատուկ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է ամուսինը՝ Սարիբեկ Հովսեփյանը։ 

«Մայրը չի կարող երեխաների մեջ տարբերություն դնել, 3-ն էլ իմն են, բայց Նարեկիս սիրտն ուրիշ էր։ Այնպես հոգատար, այնքան ծնողամեծար զավակ էր Նարեկը, որ միշտ տղաներիս` Նվերին ու Նորայրին ասում էի օրինակ վերցրեք Նարեկից»,- ասում է տիկին Լուսինեն։ 

Եղբոր մասին անցյալով չի կարողանում խոսել փոքր եղբայրը՝ Նորայրը։ «Նա մի՛շտ ներկա է»,- ասում է։

«Երբ սկսվեց պատերազմը, Նարեկը ծառայության մեջ էր։ Առաջին հրթիռն ընկել է իրենց մոտ, ինքը հրաշքով է փրկվել։ Մեկ օրվա ընթացքում չեք պատկերացնում մեր ու հատկապես մորս ապրումները։ Ինքը դիտարկման վերահսկման խմբի մշտադիտարկման կետում էր, որը հաճախ էր հայտնվում ադրբեջանցիների թիրախում։ Երբ ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, Նարեկը եկավ, մտածում էինք միայն դժոխքի ճանապարհով անվտանգ անցնելու մասին։ Դժվար էր տունը լքելը։ Մայրս մեզ միայնակ է պահել, մենք փոքր ենք եղել, և տունն ինքն է պահել։ Մեզ հասցրել է մի տարիքի, երբ արդեն մամային մենք էինք պահում։ Վատ չէինք ապրում։ Նարեկի մահով ու մեզ պարտադրված գաղթով ամեն ինչ փոխվեց։ Ոչինչ էլ առաջվանը չի լինելու»։ 

Նարեկն ընտանիքին տարհանելու համար անհրաժեշտ վառելիք չուներ։ Մի քանի օր տարբեր լցակայաններում հերթ կանգնելուց հետո ընկերների առաջարկով սեպտեմբերի 25-ի երեկոյան ինքն էլ Հայկազովի տարածք էր գնացել։ Մայրն ու եղբայրները տեղեկություն չունեին պայթյունի մասին, բայց տեսնելով, որ Նարեկն ուշանում է, սկսել են որոնել։ Հետո, երբ իմացան կատարվածի մասին, մինչև վերջ հույս են պահել, որ կհայտնվի։ 

«Ստեփանակերտում և այստեղ գալուց հետո Երևանում ու ամբողջ Հայաստանի հիվանդանոցներում երկար ենք փնտրել Նարեկին։ Որևէ տեղեկություն չգտանք, բայց ամենավատի մասին էլ չէինք ուզում մտածել մինչ այն պահը, երբ դատաբժշկական փորձաքննությամբ նույնականացվեց նաև եղբորս ինքնությունը»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Նորայրը մասնագիտությամբ բժիշկ է։ Նարեկին փնտրելիս տասնյակ հոգու առաջին օգնություն է ցուցաբերել Ստեփանակերտի հիվանդանոցում։ Երբ տեղահանվել են Հայաստան, Նարեկին ողջ գտնելու հույսով աշխատանքի է անցել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Նարեկը նշանադրված էր։ Սիրելիի հետ սպասում էին՝ շրջափակումն ավարտվի, ընտանիք կստեղծեն։ 2 ամիս առաջ կատարվածը դժբախտ պատահար չէր, այլ ողբերգություն, հարված, որ հասցվեց հարյուրավոր ընտանիքների։

Հունան Թադևոսյան

«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված