ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ այսօրվա գագաթոժողովի ոչ մի որոշում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը չի արգելափակել Մինսկում այսօր մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշումը։ Այս մասին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։

«Ոչ մի որոշում չի արգելափակվել»,- նրա խոսքերն է մեջբերում պետական Belta գործակալությունը։

Ըստ Վոլֆովիչի, Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտգործնախարարության հետ համատեղ համաձայնեցրել է բոլոր փաստաթղթերը, որոնք ներկայացվել են գագաթնաժողովին։

«Սա խոսում է նաև փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից, որոնք այժմ վստահված են կազմակերպությանը»,- նշել է նա։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ Մինսկի գագաթաժողովից, ինչի մասին ավելի վաղ տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular