Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ այսօրվա գագաթոժողովի ոչ մի որոշում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը չի արգելափակել Մինսկում այսօր մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշումը։ Այս մասին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Ոչ մի որոշում չի արգելափակվել»,- նրա խոսքերն է մեջբերում պետական Belta գործակալությունը։
Ըստ Վոլֆովիչի, Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտգործնախարարության հետ համատեղ համաձայնեցրել է բոլոր փաստաթղթերը, որոնք ներկայացվել են գագաթնաժողովին։
«Սա խոսում է նաև փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից, որոնք այժմ վստահված են կազմակերպությանը»,- նշել է նա։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ Մինսկի գագաթաժողովից, ինչի մասին ավելի վաղ տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։