ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ սկսեց լայնամասշտաբ պատերազմ։ Խախտելով միջազգային կոնվենցիաներով նախատեսված դրույթները՝ թիրախի տակ էր պահում թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական օբյեկտները։ 

Ծանր էր հատկապես փրկարարների և բուժաշխատողների օրակարգը։ Ցանկացած պայթյունից հետո վտանգելով սեփական կյանքը՝ փրկարարները դեպքի վայրում էին։ 

Վահրամ Մայիլյանը հրշեջ փրկարար ծառայության պետն է, ԱԻՊԾ երկարամյա ծառայող։

Սեպտեմբերի 19-ին՝ հերթական հրթիռակոծությունից հետո, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման պետի և անձնակազմի հետ դուրս են գալիս ծառայության տարածքից, զննելու, թե որտե՞ղ է եղել պայթյունը, և ինչպե՞ս կարող են օգնել բնակչությանը։ Պարզվում է՝ հրթիռակոծվել է ռազմական օբյեկտներից մեկը, որտեղ և քաղաքացիական ծառայող էր Վահրամի մայրը՝ տիկին Լարիսան։ 

Վահրամ Մայիլյանը օրվա ապրումները MediaHub-ի հետ զրույցում վերհիշում է այդ ցավը չցանկանալով և ոչ մեկին։ 

«Երբ մտանք այդ տարածք, հասկացանք, որ իրավիճակը լուրջ է։ Ծանր ծուխ էր բարձրանում ու թանձր փոշի։ Մի քիչ առաջացանք, տեսանք 2 հոգու ընկած վիճակում։ Նման դեպքում առաջինը զարկերակն ենք չափում․ ցավոք, արդեն զոհվել էին։ Ներս մտանք (անբացատրելի է հիմա այդ ձայները պատկերավոր նկարագրելը) բոլորը գոռում էին։ Մենք այդ տարածքից տարհանեցինք վիրավորների, զոհերի մարմինները հանեցինք։ Գիտակցումը, որ մայրս ևս այդ տարածքում է, ու դեռ չգիտեմ՝ ինչ վիճակում է, կես մարդ էի դարձել»,- պատմում է փրկարար ծառայության մայորը։ 

Վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո Վահրամն ու ընկերները շարունակել են որոնումները։ 

«Մի սենյակում 2 կին էին ընկած, մեկը մայրս էր։ Պարանոցի շրջանում բեկորային մահացու վիրավորում էր ստացել։ Չափեցի զարկերակը, արդեն չկար, մայրս մահացել էր։ Իսկ կողքի կինը, որը նույնպես վիրավորում էր ստացել, դեռ շնչում էր։ Ընկերներս մոտեցան, որ հանեն մորս դիակը, ասացի` «նրան հանեք, քանի դեռ պուլսը խփում է, գոնե իրեն փրկենք»։ Դա իմ աշխատանքային փորձի ամենադաժան տեսարանն էր, երբ գնում ես դեպքի վայր, որ փրկես, բայց տեսնում ես քեզ կյանք պարգևած մարդուն անշունչ վիճակում։ Այդ պահը և իմ ապրումները ոչ մեկին չեմ ցանկանա»,- ասում է նա։ 

Ընկերները պատմում են, որ այդ օրը Վահրամը մեկ րոպե անգամ իրեն չի կորցրել։ Օդային տագնապի ազդանշանի ուղեկցությամբ, բոլոր վիրավորներին տարհանելուց հետո միայն մտածել է մոր դիակը տեղափոխելու մասին։

Տիկին Լարիսան և՛ հայրական, և՛ մայրական պարտականություն էր կատարում. տարիներ առաջ հիվանդությունից մահացել էր ամուսինը, ուստի ծնողական ամբողջ պարտականությունն իր վրա էր։ Նա հուղարկավորվեց հայրենի Արցախում, սիրելի ամուսնու՝ անվանի դերասան, Արցախի հանրային հեռուստատեսության հնչյունային ռեժիսոր, երջանկահիշատակ Սոս Մայիլյանի կողքին։ 

Բռնի տեղահանությունից հետո զավակներն ապաստանել են Հայաստանում։ «Հարցնում եք՝ «ի՞նչ եմ երազում», գոնե մորս շիրիմին թարմ ծաղիկներ դնելու հնարավորություն ունենամ, ասեմ՝ «կներես մամ»»...

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular