ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անկլավների» ռիսկային կոնտենտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին բավական ակտիվ սկսվել է շահարկվել, այսպես կոչված, «անկլավների» թեման, որն իշխանություններն ամեն հարմար առիթի դարձնում են հանրային տիրաժավորման առարկա։ Ավելին, արդեն տարբեր առիթներով հրապարակվում են  այն գյուղերի և հանդամասերի անունները, որոնք Փաշինյանը պատրաստվում է նվիրաբերել  իր կառուցողական «բարեկամին»։

Այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր է արձանագրել, թե ինչ հնարավոր ռիսկեր են պարունակում և ինչ անդառնալի հետևանքներ են իրենց մեջ պարունակելու այս հակազգային ու հակապետական գործելաոճը։

Ակնհայտ է, որ ռիսկերն ու վտանգները կարող են առաջանալ նոր տարածքների և «անկլավների» հանձնման խնդրով պայմանավորված: Այսինքն, հնարավոր է՝ անցակետերը ռիսկեր չպարունակեն և լինեն սովորական անցակետեր: Սա հատկապես վտանգավոր է Ոսկեպար, Վերին Ոսկեպար, Բաղանիս հատվածում այս գաղափարն իրագործվի, եթե ադրբեջանական կողմի ցանկությամբ վերադարձվեն Տավուշի գյուղերը, հենց այստեղ ենք լուրջ վտանգների բախվելու:

Ընդ որում, ոչ միայն ճանապարհների վերահսկման առումով, քանի որ, ինչպես տեսնում ենք իշխանության իրականացվող քաղաքականությունից, Հայաստանն ինքն իր ձեռքով «ականապատում» է իր իսկ տարածքները, և Ադրբեջանը, փաստացի, բլոկադայի է ենթարկում Իրանից դեպի Վրաստան տանող գլխավոր մայրուղին։ Ի դեպ, չի բացառվում, որ եթե Փաշինյանի «քավորությամբ» Ադրբեջանն արդեն դրանք համարի իր սեփական տարածքները, կարող է նոր ենթակառուցվածքներ կառուցել, այդ թվում՝ ռազմական կառույցներ, ինչն անվտանգային նոր ռիսկեր է ստեղծելու: Այսինքն, մեր տարածքի խորքում կարող են այնպիսի  ենթակառուցվածքներ կառուցել, որ տասնամյակներ անվտանգության հետ կապված լուրջ վտանգներ ունենանք:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին սպառնացող այս պահին առկա անվտանգային, ռազմական ռիսկերին, ի վերջո, շուրջ երկու տարի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ է ՀՀ 200 քկմ տարածք, որից մոտ 140 քկմ-ն՝ 2021-2022 թվականների առաջխաղացումների և հարձակումների արդյունքում։ Փաստ է այն, որ Ադրբեջանը Կութի հատվածում, առաջխաղացում է ապահովել ոչ միայն նրա համար, որ Ջերմուկից կամ Իշխանասարից հարձակման ծրագիր իրագործի, այլ հնարավոր լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում, շատ արագ Իշխանասարից կփակի Մ2 մայրուղին: Սա շատ պարզ նկատելի է հատկապես այն դեպքում, ասենք, եթե ադրբեջանցիները փորձեն խորանալ Ալագյոլեր, Կութ, Վերին Շորժա հատվածում, քանի որ Վերին Շորժայի «գլխով» դեպի Սելիմի լեռնանցք ճանապարհը շատ մոտ է:  Ըստ էության, մենք այսօր կանգնած ենք Ադրբեջանի կողմից ոչ միայն Սյունիքը, այլ նաև Վայոց ձոր-Սյունիքը կտրելու վտանգի առաջ:

Սրանք դրվագներ են, որոնք ամենից փայլուն գիտակցում է Նիկոլը, գիտակցում, բայց վստահաբար ու հաստատուն քայլերով շարունակում է քայլ-քայլի իրագործել, և շարունակելու է իրագործել, քանի դեռ կարողանում է Հայաստանում մնալ իշխանության գլուխ։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular